Սյունիքի մարզպետը ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է սահմանային բնակավայրերում իրավիճակը հետպատերազմյան շրջանում

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին․ տեղեկացնում են մարզպետարանից։

«Պարոն Սքոթն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը, ողջունելով նրա այցը, շնորհակալություն է հայտնել` նշելով, որ դժվարին պահերին ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կատարած աշխատանքի ու իրականացրած բազում ծրագրերի շնորհիվ են նաև մարզի բնակիչները մնացել իրենց բնակավայրերում։

Նիլ Սքոթը հետաքրքրվեց Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակով ու հատկապես`սահմանային գյուղերի կյանքով։

Մարզի ղեկավարն ըստ ոլորտների ներկայացրեց մարզի խնդիրներն ու առավել մանրամասնորեն` սահմանային բնակավայրերում իրավիճակը հետպատերազմյան ժամանակաշրջանում։

Նա նշեց, որ գյուղերում առաջնային հարցը (իհարկե, անվտանգությունից հետո) գյուղատնտեսության զարգացումն է` նոր մարտահրավերների ու դժվարությունների պայմաններում` զուգահեռ նշելով նաև ենթակառուցվածքների բարելավման, խմելու և ոռոգման ջրի, առողջապահության հասանելիության, որակյալ կրթության ապահովման խնդիրները։

Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների կողմից կառավարության ծրագրերին զուգահեռ իրականացվող զարգացման ծրագրերի ցանկալի ռազմավարությանն ու տրամաբանությանը, որպեսզի այդ ամենն ունենա ընդհանուր տեսանելի արդյունք և առավել արդյունավետ լինի։

Քննարկվեցին համատեղ աշխատանքի ու համագործակցության հարցեր ևս»,- ասված է հաղորդագրությունում։