Սահմանվել են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման ընթացակարգերը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակում սահմանվում են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգերը․ տեղեկացնում են ԱՍՀՆ-ից։

Նախագծի ընդունմամբ կամրագրվի աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմ, որով աշխատանքի կազմակերպումը կլինի ավելի արդյունավետ և ժամանակի հրամայականին համահունչ։ Առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ներգրավելու համար։

Նախագծի կիրառման արդյունքում ակնկալվում է արտադրողականության աճ, բարձր որակավորում ունեցող աշխատուժի թվի մեծացում, բիզնեսի եկամուտների աճ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում, կանաչ տնտեսության զարգացում և այլն։

Նշենք, որ ներկա կարգավորումների համաձայն հեռավար եղանակով աշխատանքի իրականացում Հանրապետությունում սահմանված էր միայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածների համար: