Կարմիր բանակի փառաբանում՝ Երևանի կենտրոնում, կամ մոռացված անցյալի ստվերները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Երևանի կենտրոնում՝ Խորենացու, Լուսավորչի, Բեյրութի և Զաքյան փողոցների միջև տեղակայված Մանկական այգում վեր է խոյանում Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 20-ամյակին Կարմիր բանակի մարտիկներին նվիրված հուշարձան։ Այն մեր ժողովրդի պատմության նյութական վկա՞ն է, թե՞ խորհրդային մնացուկ, որը, գուցե, փաստում է այն մասին, որ խորհրդային կարգերը թեպետ վաղուց չկան, դրանք շարունակում են ապրել մեր ուղեղներում։

Հուշարձանը տեղադրվել է 1940-ի նոյեմբերի 29-ին՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը։ Դրա վրա կարդում ենք․ «Հերոսական բանվորագյուղացիական Կարմիր բանակի մարտիկներին՝ երախտապարտ հայ ժողովրդից» գրությունը։

Իսկ իրականում ինչո՞վ է զբաղվել Կարմիր բանակը։

«Չմոռանանք, որ հենց այդ Կարմիր բանակն էր, որը ոչ միայն ոչնչացրեց Հայաստանի անկախությունը, այլև փշրեց Չարենցի, Բակունցի գանգը, սովետական բանտում կտտանքների ենթարկեց Նժդեհին»,- ասում է «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ շեշտում է՝ Կարմիր բանակն օտարի բանակ էր․ «Այն եկավ, այսպես ասած, 5-րդ շարասյան հիման վրա, և կործանարար եղավ Հայաստանի անկախության համար»։

Գագիկ Գինոսյանն այն համոզմանն է, որ ինչպես հրաժարվեցինք Լենինական անունից և քաղաքը կոչեցինք Գյումրի, կամ, ասենք, Լենինի պողոտան անվանափոխեցինք Մաշտոցի պողոտա, Ստալինի արձանը փոխարինեցինք Մայր Հայաստանի արձանով, այնպես էլ պետք է վերանայենք մեր մոտեցումները որոշ հուշարձանների պարագայում՝ կա՛մ ապամոնտաժելով դրանք, կա՛մ գտնելով դրանք ներկայացնելու հետաքրքիր լուծումներ։

Բացի Կարմիր բանակի մարտիկներին նվիրված հուշարձանից՝ Երևանի կենտրոնում՝ Շահումյանի անվան պուրակում, վեր է խոյանում նաև Հայաստանում խորհրդային կարգերի համար զոհված մարտիկների հիշատակին նվիրված «Հավերժական կրակ» հուշարձանը։ Ի դեպ, դրանք երկուսն էլ ներառված են Երևանի կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ որպես տեղական նշանակության հուշարձաններ։

Գագիկ Գինոսյանը շեշտում է՝ ճարտարապետական արժեքը մի կողմ՝ պետք է հասկանալ, թե որ հուշարձանն ինչի համար ենք տեղադրում և դրանով ում ենք փառաբանում։

Դեռևս 2017-ին Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը, որի անդամներն այժմ իշխանության շարքերում են, առաջարկել էր փոխել խորհրդային գործիչներ Արսեն Ամիրյանի, Սարգիս Կասյանի և Ֆրունզեի պատվին կոչվող փողոցների անունները։ Բայց միայն օրերս Երևան քաղաքի ավագանին միաձայն որոշեց Երևանի Կասյան փողոցը անվանափոխել Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ։ Եվ եթե փողոցների մասով մի փոքր տեղաշարժ արդեն կա, ապա հուշարձանների պարագայում խորհրդային ստվերից ազատվելու ծրագրերը, ինչպես տեսնում ենք, մնում են միայն խոսակցությունների մակարդակում։

Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ փողոցների մասով էլ դեռ բավականին անելիք կա։ Նա մատնանշում է բոլշևիկ Արսեն Ամիրյանի անունով կոչվող փողոցը, որը պարտադիր պետք է անվանափոխել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան