Ալիևը դարձյալ պահանջներ է ներկայացրել ՀՀ-ին և խոսել «Զանգեզուրի միջանցքից»

Լուրեր

06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ։

Մասնավորապես, այսօր նա կրկին մի շարք պահանջներ  է ներկայացրել  Բաքվում անցկացվող Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ:

«Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը հասնելու մեջ, ապա ՀՀ ԶՈՒ-ն պետք է ամբողջությամբ լքի Ղարաբաղի շրջանը: Տեղում գտնվող հայկական ռազմական ստորաբաժանումները պետք է զինաթափվեն և զորացրվեն»,-հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը արդեն տևական ժամանակ է նման պահանջհնչեցնում, սակայն հայկական կողմը բազմիցս նշել է, որ ՀՀ-ն Արցախում զինված ուժեր չունի։

Ալիևը նաև խոսել է «Զանգեզուրի միջանցքի» թեմայից՝ նշելով՝ «Հայաստանը խոչընդոտում է դրա բացմանը, որը 2020 թ-ի նոյեմբերի 10-ի փաստաթղթից բխող պարտավորություն է և պետք է իրագործվի»։

ՀՀ-իշխանությունները պարբերաբար անդրադառնում են Ալիևի նաև այս թեզին՝ շեշտելով, որ եռակողմ փաստաթղթում  նմանատիպ միջանցքի մասին որևէ դրույթ չկա, փոխարենն առկա է Լաչինի միջացքի մասին ձևակերպում, որը Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար փակ պահել՝ խախտելով համաձայնությունը։