Հայաստանի գլխավոր դատախազը մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 8-րդ նիստին

Լուրեր

08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին Եկատերինբուրգում մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական ​​խորհրդի 8-րդ նիստին և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցերն ու դրանք հաղթահարելու ուղիները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Կուրմանկուլ Զուլուշևը, Ղազախստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ծառայության ղեկավար Ասխաթ Ժումագալին և Տաջիկստանի Հանրապետության Ֆինանսական վերահսկողության ու կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Սուլայմոն Սուլթոնզոդան:

Աննա Վարդապետյանը, նախքան ելույթին անցնելը, շնորհավորել է ռուս գործընկերոջը՝ Իգոր Կրասնովին, Խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նիստի արդյունքները կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարում դատախազական արձագանքման մեխանիզմների արդյունավետ կիրառման զարգացմանը։

ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձ է կատարել նախորդ ժամանակահատվածում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ձեռնարկած միջոցառումներին և ընդգծել, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության պետական ​​քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է մի շարք միջազգային կառույցների կողմից Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կատարած աշխատանքներում առաջընթացի արձանագրումը:

Աննա Վարդապետյանը գործընկերներին է ներկայացրել 2019 թվականից հետո Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ստեղծման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները։

Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև շահերի բախման ինստիտուտի բարեփոխումներին, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը, պաշտոնատար անձանց և քաղաքացիական ծառայողների կողմից ստացված նվերների գրանցման պարտավորությանը, ազդարարման համակարգի բարելավմանը, Հակակոռուպցիոն հաղորդակցության գործողությունների ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին:

Ամփոփելով խոսքը՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանն ունի կամք և վճռականություն՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրական արդյունքներ գրանցելու համար: