Եթե Ադրբեջանի կազմում Արցախն ունենա հանրապետության կարգավիճակ, լավագույն լուծումը կլինի․ Ալիևը համաձայն չէ․ Գևորգ Գորգիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանի հետ

-Վերջին օրերին շրջանառվում են լուրեր այն մասին, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ։ ՀՀ վարչապետի խոսնակը հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա շփումների մեջ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Արցախից էլ Ալեն Սիմոնյանի մասին էին այդպիսի տեղեկություն հրապարակել, Ալեն Սիմոնյանը ևս հերքեց։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է կատարվում այս տիրույթում, արդյո՞ք նորմալ են հարաբերությունները։ Հիշենք, որ պարբերաբար նաև արցախյան թևից քննադատական, սուր հակադարձումներ են լինում Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարությունների առնչությամբ։

-Պրոցեսը բնականոն եմ համարում, որովհետև Արցախը պետք է ավելի կոշտ դիրքորոշում ունենա, քան Հայաստանը, որովհետև այնտեղ կա ժողովուրդ, կա իշխանություն՝ ընտրված այդ ժողովրդի կողմից, և նրանք պիտի պահանջեն առավելագույնը։ Հայաստանը կարող է այդ առավելագույնին սատարել, թե ոչ, դա այլ հարց է։ Հայաստանն ունի իր հնարավորության սահմանները և այդ շրջանակներում փորձում է աջակցել, ամեն ինչ անել։

-Դուք գնացիք դիվանագիտական դաշտ, բայց հարցս այն տրամաբանությամբ էր, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են ԼՂ-ից։

-Հայաստանի Հանրապետությունը միակ օբյեկտն է աշխարհի երեսին, որն զբաղվում է Արցախի հարցով։ Այլ օբյեկտ, այլ մարմին, որը փորձում է Արցախի շահերը պաշտպանել միջազգային ասպարեզում, չկա։ Հայաստանը ձեռքերը լվացած կլիներ, եթե այս հարցը փակված համարեր և, ինչպես Ադրբեջանը, ասեր՝ Արցախի հարցը լուծված է, և վերջ։ Քանի դեռ Հայաստանը պայքարում է Ադրբեջանի դեմ, երբեմն նաև Հայաստանի շահերի հաշվին, որպեսզի կարողանանք հասնել Արցախում բնակվող հայության որոշակի իրավունքների հաստատման, ուրեմն Հայաստանը ձեռքերը չի լվացել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան