«Պատասխա՛ն ես տալու». Վարուժան Ավետիսյանի որդին Փաշինյանին վիրավորելու համար երեկվանից ձերբակալված է

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկված Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթը, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպով բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արայիկ Պապիկյանը.

«Երեկ 16:00-ի սահմաններում Անգլիական այգում Դավիթը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և նրա ուղղությամբ բացականչել՝ «պատասխան ես տալու իմ զոհված եղբայրների համար»։ Վայրկյաններ անց ոստիկանները նրան բիրտ ուժով պառկեցրել են գետնին՝ փակելով շնչուղիները, այդ ժամանակ Դավիթն արտաբերել է «դավաճան, վիժվածք» բառերը։ Այդ ժամանակ մոտ կանգնած մարդիկ ասել են, որ տղան Վարուժան Ավետիսյանի որդին է։ Ոստիկանների մի մասը, որոնք ավելի ուժեղ էին սեղմում Դավիթին, հեռացել են, իսկ մնացածը բերման են ենթարկել տղային Կենտրոնի ոստիկանական բաժին»,- Factor.am-ին մանրամասնեց Արայիկ Պապիկյանը։ Մեր հարցին՝ բացականչություններին որևէ արձագանք տվե՞լ է վարչապետը՝ Պապիկյանը բացասական պատասխան տվեց։

Փաստաբանի փոխանցմամբ՝ ինքն անմիջապես գնացել է բաժին, սակայն իրեն ու Դավիթ Ավետիսյանին քննիչն ընդունել է ավելի քան 5 ու կես ժամ անց՝ 21:45-ին.

«Մտել ենք քննիչի մոտ, բարևել ենք ու միանգամից ձերբակալման որոշում են մեզ ներկանացրել։ Այսինքն, որոշումն արդեն իսկ կայացված է եղել, առանց Դավիթին լսելու, նրանից ցուցմունք վերցնելու, առանց քննչական որևէ գործողություն իրականացնելու։ Սա աբսուրդ է։ Ավելի աբսուրդ է առաջադրված մեղադրանքը. վիրավորական բառ օգտագործելու համար Դավիթին առաջադրել են ոչ թե վիրավորանքի, այլ խուլիգանության մասով մեղադրանք»։

Արայիկ Պապիկյանը գիշերը ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն այն մուտքագրել են առավոտյան, բողոքի մասով քննություն դեռևս նշանակված չէ, այնինչ բերման ենթարկելու 24 ժամը շուտով կլրանա.

«Դավիթի մեղադրանքի հիմքում ընկած է միայն մեկ ոստիկանի ցուցմունք, որի հետ ևս որևէ առերեսում չի եղել։ Ես բացարկ եմ ներկայացրել քննիչի դեմ, սակայն դրա մասով ևս որևէ քննություն չի իրականցվել։ Փաշինյանը Հայաստանը ոստիկանապետություն է դարձրել, բայց տարրական անվտանգություն չեն կարողանում ապահովել»,- ասաց փաստաբանը։

Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք Պապիկյանը տեսակցել է վստահորդին, փաստաբանը դրական պատասխան տվեց. «Վիճակը նորմալ էր, կարևորը՝ ընկճված չէր»։

Ռոզա Վարդանյան