ՓԾ-ն դեպքի վայրից լուսանկարներ է տրամադրել, մինչդեռ պնդում էին` տարածքը չի լուսանկարահանվել. Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները երկրորդ անգամ փակ հանդիպումն են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 28-ին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։

Փաստաբանը նշեց, որ այդ հանդիպմանը անձամբ չի մասնակցել և կոռեկտ չէ, որ հանդիպման բովանդակության մասին տեղեկատվություն հայտնի։
Խոսելով սպասվելիք փորձաքննությունների եզրակացությունների մասին՝ փաստաբանը հայտնեց, որ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հուլիսին, հնարավոր է, որ դրանց պատասխանները ստացվեն։ Դրանից հետո մեծ հավանականություն կա, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից կհայտարարվի նախաքննության ավարտի մասին և գործը կուղարկվի դատարան։

«Տուժողներն այս ժամանակահատվածում տվել են ցուցմունքներ, որոնցում, մեր խորին համոզմամբ, առկա են ՀՀ օրենսդրությամբ արգելված արարքների մասին պնդումներ, սակայն թե դրանց հիման վրա ինչպիսի քննություն է տարվել և դրանց արդյունքում ի՞նչ է պարզվել կամ հերքվել` դեռևս մեզ հայտնի չէ։

Տուժողների մոտ ձևավորվում է տպավորություն, որ վարույթ իրականացնող մարմինը այդպես էլ խորամուխ չեղավ այլ վարկածների մեջ, և այդ իսկ պատճառով նրանց մոտ կասկածները չեն փարատվել»,– ասաց Նորիկյանը։

Փաստաբանը հավելեց, որ այլ վարկածներ ասելով` տուժողները րեն բացառում ինչպես դիվերսիայի, այնպես էլ դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի համագործակցության և թմրամիջոցի ապօրինի շրջանառության հետ։

«Այնպիսի տպավորություն ենք ստանում, որ վարույթն իրականացնող մարմինը հակված է պաշտոնական վարկածը բյուրեղացնել և այդ եզրակացությամբ այն ուղարկել դատարան, նույնիսկ այն դեպքում, երբ դրա շրջանակներում անգամ պարտավոր է քրեական հետապնդում հարուցել մի շարք պաշտոնյանների նկատմամբ»։

Փաստաբանի հավաստմամբ՝ ապրիլի 18-ին Ազատ գյուղում` դեպքի վայրում ծնողների մասնակցությամբ տեղի են ունեցել կարևոր քննչական գործողություններ։

«Երեք ամիս շարունակ համառ պնդումներ էին անում, որ որևէ տեսա-լուսանկարահանում տեղի չի ունեցել, սակայն մենք Փրկարար ծառայությունից ստացել ենք շուրջ 10-ից ավելի լուսանկարներ, որոնք ամբողջական չեն, սակայն հավաստում են, որ այդ վայրում լավ էլ տեսա-լուսանկարահանում իրականացվել է,- ընդգծեց Նորիկյանը։

Անդրադառնալով հարցին, թե այդ լուսանկարներում զինծառայողների մարմինները որտե՞ղ են գտնվել, Նորիկյանը պատասխանեց, որ դա նկարահանված չէ, չի երևում. «Այն պահից է նկարահանված, երբ իրենք, ենթադրաբար, հարմար են համարել մեզ տրամադրել։ Սակայն, առաջին համոզմունքն այն է, որ եթե այդքանը լուսանկարել են, բացառված է, որ դրան նախորդող ժամանակահատվածում լուսանկարահանում ու տեսանկարահանում իրականացված չլինի։ Այդ պահին ենթադրաբար մարմիններն արդեն դուրս բերած են եղել:։ Ես ավելի պնդումներ չանեմ, քանի որ այլ եզրակացություններ էլ կան»,- նշեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։