Լողասեզոնի բացմամբ պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Լուրեր

08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
Բոլորը

Լողասեզոնի բացմամբ պայմանավորված՝ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը շուրջօրյա  հերթապահություն է իրականացնելու  «Սևան» ազգային պարկի №1, №2, №3  հանրային լողափերում՝ հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ինչպես տեղեկանում ենք  ՓԾ տարածած հաղորդագրությունից, Կամո Ցուցուլյանի հրահանգով՝ հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու և ծառայությունը պատշաճ կազմակերպելու նպատակով «Սևան» ազգային պարկի 3 հանրային լողափերին տեղադրվել են փրկարարական հենակետեր, որոնք զինված են ջրափրկարարական գույք-տեխնիկայով, համապատասխան միջոցներով։

Լողալու համար՝ անվտանգ, և ջրային տեխնիկայի համար նախատեսված գոտիներն առանձնացնելու համար փրկարարների կողմից  լողափերում տեղադրվել են համապատասխան նշաններ, որպեսզի քաղաքացիները ջրում առավել անվտանգ լինեն և մշտապես գտնվեն փրկարարների հսկողության ներքո։

Ջրափրկարարները և՛ հանրային լողափերում, և՛ հարակից մասնավոր հատվածներում մոտորանավակներով  պարբերաբար իրականացնելու են շրջայցեր՝ մարդկանց և լողամիջոցների անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։

Միաժամանակ, բարձրախոսներով իրականացվելու են քաղաքացիների իրազեկման աշխատանքներ՝ վարքականոնների վերաբերյալ։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հետևել անվտանգության կանոնների պահպանմանը՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։