Կայացել է Ճապոնիա-Հայաստան առաջին առցանց բիզնես ֆորումը

Լուրեր

08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
Բոլորը

Կայացել է Ճապոնիայի՝ Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի ընկերակցության (“ROTOBO” ֊ Japan Association for Trade with Russia and NIS) հետ Ճապոնիա-Հայաստան առաջին առցանց բիզնես ֆորումը․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Համաժողովին ճապոնական կողմից մասնակցել է շուրջ 100 ընկերություն, այդ թվում՝ Mitsubishi Heavy Industries, Japan Tobacco Inc., Toyota Caucasus LLC, մի շարք բանկեր, պետական գերատեսչություններ։

Շնորհանդեսով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Տերյանը և Ներդրումային ծրագրերի վարչության պետ Լուսինե Նահապետյանը։

Հայկական կողմից մասնակցում էին նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ճապոնական կողմից շնորհանդեսներ են ներկայացրել ROTOBO գլխավոր տնօրեն Միկի Վաջիման, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնյաներ։

Հիմնականում ներկայացվել է Հայաստանի գյուղատնտեսական, արդյունաբերական, ներդրումային միջավայրը՝ ճապոնական կողմի հետ համագործակցություն սկսելու նպատակով։