Հայաստանը Եվրաջասթի հետ կկնքի քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագիր. Աննա Վարդապետյանն ընդունել է Գործակալության փոխնախագահին

Լուրեր

26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) փոխնախագահ Բոշտյան Շկռլեցին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Եվրաջասթի գործընկերոջը Հայաստան այցելելու համար և ընդգծել, որ Հայաստանն իր պետականության ձևավորման ճանապարհի ընթացքում մշտապես կարևորել է միջազգային տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը: «2021 թվականի մարտից Հայաստանին հնարավորություն է ընձեռնվել դիտարկել Եվրաջասթին միանալու հարցը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ահաբեկչության և անդրազգային ծանր հանցագործությունների դեմ պայքարի հարցում Եվրաջասթին անդամակցող երկրների իրավապահ մարմիններին համակարգված և արդյունավետ աջակցություն ցուցաբերելը Գործակալության հիմնական նպատակներից է՝ 2022 թվականից Հայաստանը բանակցություններ է սկսել ԵՄ-ի հետ՝ Եվրաջասթի և Հայաստանի միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի նախագծի շուրջ»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը՝ վստահություն հայտնելով, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործերով միջազգային համագործակցությունն էլ ավելի կզարգանա: