«Լեքսուսն» ընկել է դիտահորն ու բախվել ծառին․ ով է պատասխանատու հերթական ավտովթարի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
Բոլորը

Իսակովի պողոտայում բաց դիտահորի պատճառով երեկ` ժամը 22։00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել: Lexus LX մակնիշի ավտոմեքենան ընկել է դիտահորի մեջ, այնուհետև, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևելի գոտուց, բախվել ծառին ու արմատախիլ արել։ Մեքենան լրջորեն վնասվել է, տարբեր մասեր այս ու այն կողմ են շպրտվել։ Վարորդը չի տուժել, նախնական տեղեկություններով՝ եղել է սթափ։ Արմատախիլ եղած ծառի կոճղը  շպրտվել է բախման վայրից մի քանի մետր այն կողմ։ Այսօր Factor TV-ի տեսախցիկն արձանագրել է, որ դիտահորը դեռ փակված չէ, դրա մեջ ծառի ճյուղ է դրված՝ փաթաթված հատուկ ժապավենով։ Ճյուղը երեկ վթարից հետո տեղադրել է պարեկային ծառայողը։   

Մեր տեսախցիկն այսօր արձանագրել է նաև, որ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա փողոցում դիտահորի կափարիչ է ընկած, ենթադրաբար,  նույն դիտահորի կափարիչն է, բայց ինչպես է հայտնվել այդտեղ՝ հայտնի չէ։ 

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն ասում է՝ նման վթարների պատճառը նաև քաղաքապետարանի չկանոնակարգված աշխատանքն է:

«Մեզ մոտ չկա կանոնակարգված այնպիսի համակարգ, որ միասնական աշխատի, ով ինչ ուզում, երբ ուզում՝ անում է»,- ասում է Քեյանը։

Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին ասացին, որ դիտահորերի խնամքի համար պատասխանատու են ջրմուղ-կոյուղու կամ կապի համապատասխան կազմակերպությունները, տվյալ դեպքում՝ «Վեոլիա ջուր»-ը։ Ընկերության մամուլի խոսնակը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։ Մինչդեռ 2020-ի Երևան քաղաքի բյուջեով նախատեսվում էր 100 միլիոն դրամ տրամադրել դիտահորերի, դրանց կափարիչների և անձրևորսիչների վերանորոգման համար։ Այն ժամանակ դա մեկնաբանվեց, որ տարիներ շարունակ խնդիրը չլուծվելու պատճառով, Հայկ Մարությանի հանձնարարությամբ, կամավոր լիազորությունը ստանձնել է համայնքը։ Բայց համայնքն այդ աշխատանքներն այդպես էլ ըստ հայտարարվածի չի կատարել, քանի որ երկու անգամ մրցույթ հայտարարվել է, բայց մասնակիցներ չեն եղել։

Երևանի ճանապարհներին բաց դիտահորերի ու փոսերի պակաս չկա։ Դրանց պատճառով հաճախ են ավտովթարներ տեղի ունենում կամ մեքենաներ վնասվում, քանի որ անգամ զգուշացնող նշաններ չկան։  Այդպիսի մի դեպք էլ օրեր առաջ էր տեղի ունեցել Գյուլբենկյան փողոցում․ մեքենան ընկել էր փոսի մեջ ու վնասվել։ Դրանից օրեր առաջ էլ Նոր Նորքի Մինսկի փողոցում ասֆալտը քանդվել էր և Zhongtong մակնիշի ավտոբուսի անիվը թաղվել էր ճանապարհի ծածկույթի մեջ։ Իսկ մայիսին Պարոնյան փողոցում BMW մակնիշի մեքենան էր փոսն ընկել ու վնասվել։                                           

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստերին պարբերարաբար անդրադարձ է լինում փոսալցման աշխատանքներին։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մի քանի շաբաթ առաջ դժգոհում էր, որ փոսանորոգման աշխատանքներ չեն իրականացվում՝ արձանագրելով, որ իր հանձնարականները չեն կատարվում: Դրանից մեկ շաբաթ անց շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանն ասել  էր, թե փոսալցման աշխատանքները գրեթե ավարտվել են, իսկ Ավինյանը դրանք բավարար էր գնահատել։

Ու թեև Երևանի փոխքաղաքապետը դրանք բավարար է գնահատում, սակայն քաղաքացիները՝ հիմնականում վարորդները, ահազանգում են, որ այդ աշխատանքները որակով չեն արվել, շատ փողոցներում էլ ընդհանրապես աշխատանքներ չեն իրականացվել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան