Ովքեր են հավակնում Երևանի քաղաքապետի պաշտոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
Բոլորը

Երևանի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի կեսին, կոնկրետ ո՞ր օրը՝ դեռ հայտնի չէ։ Օրը պետք է նշանակի գործադիրը, որից հետո պաշտոնապես առաջադրումներ կլինեն, կնշանակվի քարոզարշավի ժամկետ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, քվեարկությունը պետք է անցկացվի սեպտեմբերի 10-20-ն ընկած առաջին կիրակի օրը, այսինքն՝ սեպտեմբերի 17-ին։

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։ Չնայած պաշտոնական առաջադրումների ժամկետը չի սահմանվել՝ քաղաքական մի շարք ուժեր արդեն իսկ հայտարարել են քաղաքապետի իրենց թեկնածուների անունները։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի քան մեկ տարի առաջ էր հայտարարել, որ Երևանի ավագանու ընտրություններում իրենց քաղաքապետի թեկնածուն 2018-2020 թվականներին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած, 2022-ի սեպտեմբերին ավագանու կողմից փոխքաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանն է։ Սա այն դեպքում, երբ Ավինյանը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, թեև ՔՊ վարչության անդամ էր, սակայն չէր աջակցել քաղաքական թիմին՝ պարզաբանելով, որ նախընտրական ցուցակի հետ կապված տարաձայնություններ կան։

Խորհրդարանական ընդդիմությունը դեռ չի հայտարարել՝ մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը չի բացառել, որ կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու, իսկ թե ո՞ր կուսակցության ցուցակով, դեռ հայտնի չէ։ Թևանյանն այսօր մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեղամ Մանուկյանն էլ Factor TV-ին ասաց՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ընտրությունների մասնակցության ձևաչափ դեռ չի քննարկել, չգիտեն, թե ով է լինելու կուսակցության քաղաքապետի թեկնածուն։

«Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը։ Նա 2020-ի օգոստոսին վայր դրեց պատգամավորական մանդատը և դադարեցրեց գործունեությունը որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ՝ հայտարարելով, որ ունի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Կարճ ժամանակ անց՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Թանդիլյանը հայտարարեց Արցախ տեղափոխվելու մասին, իսկ շատ չանցած նշանակվեց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար՝ այս պաշտոնում մնալով շուրջ մեկ տարի։ 2021-ի ամռանը Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը հիմնադրեցին «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի անունը կապվում է գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։

«Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության» և «Եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածուն սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է, թեև 2022-ի սեպտեմբերին կուսակցությունն այլ թեկնածուի մասին էր հայտնել՝ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի։ Կարեն Սարգսյանն այսօր Factor TV-ին փոխանցեց՝ երկար քննարկումների արդյունքում են եկել այն որոշմանը, որ կարևոր է՝ ցուցակը գլխավորի մեկը, ով քաղաքական անցյալ չի ունեցել։ Հիշեցնենք, որ 2009 թվականին Երևանի ավագանու ընտրություններում Ռուբեն Հախվերդյանն ընդգրկված էր Դաշնակցության ցուցակում։

2021-ին հիմնադրված «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն փաստաբան Նորայր Նորիկյանն է։ Կուսակցությունը մասնակցել է նաև 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց  խորհրդարան չի անցել։ Որպես կուսակցության նախագահ՝ Նորիկյանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներին, սակայն վերջին շրջանում դադարեցրել է մասնակցությունը։ Հունվարից Նորիկյանը զբաղվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում ողբերգական հրդեհի զոհ դարձած 15 զինվորների ծնողների շահերի պաշտպանությամբ։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է, նախընտրական շտաբի պետի պարտականությունները կկատարի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ 2017-2018 թվականներին Զեյնալյանը նաև պատգամավոր է եղել՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված։

Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ 2018 թվականից նա Երևանի ավագանու անդամ է, «Լույս» խմբակցության ղեկավարը։ Թեև Խաժակյանը քաղաքապետի թեկնածու է, բայց ավելի հաճախ խոսում է Տիգրան Ավինյանի թեկնածության մասին, նշում, որ Ավինյանը 2022-ի օգոստոսից ոչ թե քարոզարշավ է իրականացնում, այլ քաղաքային խնդիրներով է զբաղվում։ Ի դեպ, Դավիթ Խաժակյանը Մանե Թանդիլյանի՝ պատգամավոր եղած ժամանակահատվածում եղել է նրա օգնականը։

Ավագանու ընտրություններին կմասնակցի նաև Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք մեկ տարի Կենտրոն վարչական շրջանը ղեկավարած Վիկտոր Մնացականյանը։ Նա հայտարարել է, որ ընտրություններին կմասնակցի նոր ստեղծվելիք կուսակցությունով։ Ի դեպ, Մնացականյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի սանիկն է։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել կուսակցության նախագահ, գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջը՝  Նատալյա Ռոտենբերգին։  Նա 2022-ի սկզբին ստացել է Հայաստանի անձնագիր՝ դառնալով Նատալյա Արզաքանցյան։ 2022-ի փետրվարի 4-ից Մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում նշանակված Նատալյա Ռոտենբերգը մարտի 30-ին ազատվել էր աշխատանքից։

Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև հեղափոխությունից կարճ ժամանակ անց քաղաքացիական ակտիվիստների ու հանրային գործիչների կողմից հիմնադրված «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։ Նախընտրական ցուցակը կգլխավորի վարչության անդամ, փաստաբան Հայկ Գրիգորյանը։ Կուսակցությունը մասնակցել է նաև 2018 թվականի ԱԺ ընտրություններին, բայց խորհրդարան չի անցել։

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը ևս կմասնակցի ավագանու ընտրություններին․ նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ  Երվանդ Թարվերդյանը։ 2021-ին հիմնադրված կուսակցությունը մասնակցել է նաև այդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց խորհրդարան չի անցել։

Ավագանու ընտրություններին մասնակցությունը չի բացառել նաև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն, փողոցային պայքարում հաջողության չհասնելուց հետո խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած Արթուր Վանեցյանը։

Ըստ մամուլի հրապարակումների՝ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև 2021-ի տարեվերջին իշխող «Իմ քայլի» կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանը․ նա դեռևս չի անդրադարձել իր առաջադրման մասին լուրերին։ Իշխանությանը հեղափոխական արժեքներից շեղվելու համար մեղադրող Մարությանը պաշտոնանկությունից հետո ներկայացումներ է բեմադրում, օրինակ՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացումը, նկարահանվում է գովազդային հոլովակներում:

Ստացվում է, որ Երևանի ավագանու ընտրություններից երկու ամիս առաջ առնվազն 10 թեկնածու արդեն հայտարարել է քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան