Դատավոր Դավիթ Հարությունյանին որոշել են հեռացնել ԲԴԽ նիստերի դահլիճից

Լուրեր

15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդը դատավոր Դավիթ Հարությունյանին հեռացրել է նիստերի դահլիճից: ԲԴԽ-ում այսօր շարունակվում էր Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը, որին վերջինս միայնակ էր ներկայացել` հաշվի առնելով, որ փաստաբանները գործադուլ են անում: Դավիթ Հարությունյանը միջնորդել էր իրեն ժամանակ տրամադրել` նոր փաստաբան ներգրավելու համար, այս միջնորդությունը ԲԴԽ-ն մերժել է:

Հետո դատարանն անցել է հարցուպատասխամի փուլին: Դավիթ Հարությունյանը հարցեր է ուղղել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին, սակայն ԲԴԽ-ն ժամանակը սահմանափակել է, Հարությունյանն առարկել է Խորհրդի գործողությունների դեմ, որից հետո Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ` սանկցիա կիրառելու, ու, փաստորեն, որոշել, նիստերի դահլիճից հեռացնել դատավորին: Մեր տեղեկություններով, Դավիթ Հարությունյանն առայժմ դահլիճում է, իսկ խորհուրդը ոչ, և մեզ դեռ հայտնի չէ, թե իրավիճակն ինչ հանգուցալուծում է ստացել։

Արաքս Մամուլյան