Մինսկի խումբը սպասելու է, որ երկու կողմն էլ կրակի, նոր հայտարարություն անի. Թևան Պողոսյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի համոզմամբ՝ Ադրբեջանը փորձում է հայկական կողմին ներգրավել հյուծող պատերազմի մեջ՝ ժամանակ առ ժամանակ սրացումների գնալով: «Պետք է փորձենք կանխարգելիչ գործողություններով թույլ չտալ այդ սրացումները: Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները լինում են, երբ հայկական կողմն է պատասխան գործողությունների դիմում, իսկ մինչ այդ քնած են»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը:

Նա կոչ արեց զերծ մնալ մտածելակերպից, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հասցեական հայտարարություններ անի: «Մինսկի խումբը սպասելու է, որ երկու կողմն էլ կրակի՝ նոր հայտարարություն անի, և դիմելու է երկու կողմին: Եթե, օրինակ, Ադրբեջանը մեկ շաբաթ շարունակ կրակի, և հայկական կողմը չպատասխանի, ապա այդ մեկ շաբաթվա մեջ էլ հայտարարություն չի անելու, հենց մենք պատասխանենք, նոր հայտարարություն կանեն, և հակառակը»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն մեկ տարի է՝ չի կարողանում ԵԱՀԿ գրասենյակի դիտորդական առաքելությունն ընդլայնել:

Հիշեցնենք՝ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Արցախի ՊԲ-ն դիմել էր պատասխան գործողությունների, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը կորուստներ էր կրել։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Շողիկ Գալստյան