Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։

 

Կենսագրություն

Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 8-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Կրթություն

2005 թվականին ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը՝ իրավագիտության մագիստրոս։

2008 թվականին մասնակցել է Ուկրաինայում Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների վեցամսյա դասընթացին։

2017 թվականին ստացել է Կիևի ժողովրդավարության և իրավունքի գերակայության ինստիտուտի մեդիաիրավագետի որակավորում։

Աշխատանքային գործունեություն

1999-2006 թվականներին աշխատել է «Ցայգ» ՀԸ հաղորդավար։

2003-2005 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական։

2005-2006 թվականներին՝ դասախոս Մոսկվայի «Ժամանակակից հումանիտար ակադեմիայի» երևանյան մասնաճյուղում։

2005-2018 թվականներին եղել է «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար։

2006-2018 թվականներին՝ մասնավոր ոլորտում՝ իրավաբան։

2011 թվականից՝ «Լրագրողների միջազգային դաշնության» (IFJ) լիիրավ անդամ։

2012 թվականից՝ «Ցայգ» ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ և վարող։

2012 թվականից՝ քաղաքական և կոմերցիոն արշավների մեդիափորձագետ։

2014-2019 թվականներին եղել է «Սթայլ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր։

2015 թվականից՝ հանրային ելույթների և հրապարակախոսության դասընթացավար։

Հասարակական և քաղաքական գործունեություն

2017-2019 թվականներին՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

2018 թվականից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի խորհրդատվական խորհրդի անդամ։

21.08.2018-14.01.2019 թթ.՝ Շիրակի մարզպետի խորհրդական։

2019-2021 թվականներին՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2020-2021 թվականներին՝ ԱՊՀ ՄԽՎ պետականաշինության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Իմ քայլը» խմբակցության անդամ 2021թ․ հունիսի 20 – նոյեմբերի 5 ԱԺ պատգամավոր։

2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

2021թ․ սեպտեմբեր՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մշտական անդամ։

08.11․ 2021թ․ ՀՀ Շիրակի մարզպետ։

Գիտական գործունեություն

2005 թվականին հեղինակել է «Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» գիտական աշխատությունը։

Հեղինակել է շուրջ 250 հեռուստահաղորդումներ։

 

Կենսագրական տվյալները՝ Վիքիպեդիայի

 

Նշենք, որ ՀՀ վարչապետը ավելի քան մեկուկես տարի մամուլի խոսնակ չուներ։ Մանե Գևորգյանը մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվել էր 2021-ի նոյեմբերի 9-ին։

Թեմայի առնչությամբ կարդացեք Facrtor.am-ի «Նիկոլ Փաշինյանը մամուլի խոսնակ չունի ավելի քան մեկ տարի. արդյո՞ք վարչապետի աշխատակազմի թափուր հաստիքը կլրացվի» վերտառությամբ հրապարակումը։