20 րոպե առաջ ԵՄ դիտորդական առաքելությունից Լաչինի միջանցքի մասով լուր ստացա. Փոլ Գավանը՝ ԵԽԽՎ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
Բոլորը

ԵԽԽՎ-ում քննարկվում է Լաչինի միջանցքով ազատ և ապահով մուտքի ապահովման հարցը։ Հարցով զեկուցող Փոլ Գավանն իր ելույթում նշել է, որ 20 րոպե առաջ Լաչինի միջանցքի վերաբերյալ հրատապ լուր է ստացել ԵՄ դիտորդական առաքելությունից․ նրանք հաստատել են, որ այս կեսօրին ադրբեջանական ուժերը խոչընդոտել են ճանապարհով երկու կողմից անցմանը։

«Այս օրը, երբ մենք քննարկում ենք այս հարցը, ճնշող է նման լուր ստանալ։ Պարոն Սեյիդովը (ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ – խմբ․) ասում է՝ եկեք տարածաշրջան, բայց չի թողնում, որ գնամ։ Եվ չի թողնում ոչ մեկին գնալ Լաչինի միջանցք։ Հումանիտար ճգնաժամը ծայրահեղ լուրջ է։ Մարդիկ չեն ունեցել սննդի մատակարարման մուտք անցյալ շաբաթվանից»,- հատարարել է Գավանը։

Նա նաև հույս է հայտնել, որ կհաջողվի համերաշխության, միասնականության ուժեղ ուղերձ հղել հումանիտար ճգնաժամին, որն օրեցօր սրվում է Լաչինի միջանցքի փակմամբ։

«Կոչ եմ անում Ադրբեջանի իմ գործընկերներին՝ բացել միջանցքը, գազն ու էլեկտրականությունը միացնել, կառուցողական երկխոսության մեջ մտնել »,- հավելել է նա։

Գավանը նաև կոչ է արել կողմ քվեարկել իր զեկույցին։

Էմմա Չոբանյան