Մեր խնդիրը Սահմանադրությունը կյանքի կոչողների մեջ է. փաստաբան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժպիտ, ժպիտ, ժպիտ»: Այսպես արձագանքեց փաստաբան Գեւորգ Գյոզալյանը նախագահ Սերժ Սարգսյանի` Սահմանադրության օրվա կապակցությամբ այսօրվա ուղերձին:

Հիշեցնենք՝ Ս. Սարգսյանն իր շնորհավորական ուղերձում նշել էր, որ Սահմանադրության բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման համար:

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ նախկին փաստաթուղթն էր խանգարում երկրում ժողովրդավարության հաստատմանը, ապա դա միայն ժպիտ է առաջացնում: Մենք խնդիր չունենք փաստաթղթի հետ, խնդիր ունենք իրավակիրառ պրակտիկայի հետ, որը շատ ժամանակ հակադրվում է նույն սահմանադրությանը: Կարելի է հոյակապ փաստաթղթեր գրել, բայց ի վերջո փաստաթուղթը պետք է կյանքի կոչել: Մեր խնդիրը փաստաթուղթը կյանքի կոչողների մեջ է, ոչ թե օրենքների: Հայաստանում օրենքները մառազմի են հասնում և մենք անընդմեջ օրենքներ ենք փոխում, բայց դրանից հասարակության վիճակը չի բարելավվում»,-նկատեց փաստաբանը: Նրա ընդգծեց` Սահմանադրության փիլիսոփայությունը բավական խորն է, եթե համեմատենք այսօր առկա իրողությունների հետ, մասնավորապես՝ բռնություններն ու մարդու իրավունքների խախտումները:

«Սահմանադրությունը հենց այն զսպող շապիկն է, որի ուժով պետք է պայքարել բռնությունների և մարդու իրավունքների խախտման դեմ, որովհետեւ այլ մեթոդ չկա»,- Factor. Am-ի հետ զրույցում նշեց փաստաբանը:

Հիշեցմանը, որ ինքը ժամանակին դեմ էր սահմանադրական բարեփոխումներին՝ փաստաբանն արձագանքեց. «Այսօր ևս ես մնում եմ իմ կարծիքին, որովհետև վերջին երկու՝ 2005 և 2015 թվականների սահմանադրական փոփոխությունները և դրա արդյունքները հասարակության մոտ կասկածելի են: Սահմանադրությունն այն փաստաթուղթն է՝ իրավաքաղաքական, որը չպետք է կասկած առաջացնի հասարակության մոտ»:

Փաստաբանը հիշեցրեց, որ 2005 թվականին, այն ժամանակվա ընդդիմության կոչով քաղաքացիների մեծ մասը չմասնակացեց սահմանադրական հանրաքվեին, իսկ 2015 թվականին էլ, ըստ նրա, հանրաքվեն շատ ակտիվ և խայտառակ տեսք ունեցավ, որտեղ ոչ միայն ժողովրդի մասնակցությունն էր սարսափելի, այլ մամուլում եղան հրապարակումներ, որ քաղաքացիները ընտրատեղամաս էին գնացել ընտրակաշառքի ազդեցության ներքո և այդ տեղեկատվությունը չհերքվեց: Գեւորգ Գյոզալյանը, սակայն, հուսով է, որ դեռ հնարավորություն կունենանք տեսնելու, թե ինչպես է նոր սահմանադրությունը գործում.«Սահմանադրությունը «նոր է ընդունվել» և դեռ ունենք ժամանակ` տեսնելու համար, թե այն ինչպես է աշխատում: Թեպետ այսօր դեռ երկրում միաիշխանության ականատեսն ենք»:

Այնուամենայնիվ` փաստաբանն ընդգծեց, որ այսօր իր համար միանշանակ տոն է: «Սա այն տոներից մեկն է, որն ինձ համար առաջին հորիզոնականում է»: