Թուրքմենստան-Իրան-Ադրբեջան գազի փոխանակման ծավալներն աճում են

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի միջև գազի տարանցման ծավալը 2021 թվականի վերջին ստորագրված բեկումնային փոխանակման համաձայնագրի շրջանակում այս տարի կաճի 70 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության՝ NIGC-ի ղեկավար Մաջիդ Չեգենին, գրում է Eurasianet-ը։

Նա չի նշել գազի ծավալը, որը, ըստ հաշվարկների, այս տարի կտարանցվի Թուրքմենստան, սակայն սկզբնական համաձայնագիրը նախատեսում էր տարեկան 1,5-ից 2 միլիարդ խորանարդ մետր՝ ծավալ, որը բազմաթիվ հետագա զեկույցներում արագորեն կավելանա:

2022 թվականի կեսերին Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին հայտարարել էր, որ երեք գործընկերները համաձայնության են եկել կրկնապատկելու գազի սվոփների ծավալը։

Պարզ չէ՝ արդյո՞ք այդ համաձայնագիրը պաշտոնապես ընդունվել է, Իրանն առաջ է տանում գազի տարանցման ենթակառուցվածքի ընդլայնման սեփական ծրագրերը՝ ակնհայտ նպատակ ունենալով մեծացնել իր հարևանների միջև գազի տարանցման կարողությունները: Տարեսկզբին իրանցի պաշտոնյաները հաստատեցին, որ Ռաշտ-Չելավանդ գազատարի ընդլայնման աշխատանքները կավարտվեն այս տարվա կեսերին՝ ավելացնելով գազի ծավալը, որը կարող է տարանցվել Ադրբեջան մինչև տարեկան 5,5 միլիարդ խորանարդ մետր: Օվջին անցյալ ամիս հայտարարել է, որ Իրանը ծրագրում է Թուրքմենստանի հետ կնքել տարեկան մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազի ներկրման նոր համաձայնագիր։

Անհասկանալի է, թե այդ գազից որքան կտարանցվի Ադրբեջան, բայց հաստատ է, որ Բաքվին գազի հավելյալ ծավալներ են պետք՝ ինչպես սեփական աճող ներքին պահանջարկը բավարարելու, այնպես էլ Վրաստան, Թուրքիա և Եվրոպա արտահանման պարտավորությունները կատարելու համար: Անցյալ տարվա հուլիսին Բաքուն փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԵՄ-ի հետ՝ կրկնապատկելու Հարավային գազային միջանցքով Եվրոպա առաքվող գազի ծավալը։

Աշխատանքները շարունակվում են ադրբեջանական «Շահ Դենիզ» կասպյան գազային հանքավայրից արդյունահանման ավելացման ուղղությամբ, թեև հանքավայրի օպերատոր BP-ն նշել է, որ միայն այս հանքավայրը չի կարող մատակարարել անհրաժեշտ ծավալի գազը: Ադրբեջանն ունի գազի այլ պաշարներ։ Հունվարին BP-ն հայտարարել էր, որ սկսել է հետախուզական հորատումներ «խորը» գազի ջրամբարներում։

Այս ամսվա սկզբին ֆրանսիական Total Energies-ը հայտարարել է, որ կսկսի գազի արդյունահանումն իր Ապշերոն հանքավայրից մինչև այս տարվա վերջ: Այնուամենայնիվ, նախնական արդյունահանումը կկազմի տարեկան ընդամենը 1,5 միլիարդ խորանարդ մետր, որն արդեն նախատեսված է Ադրբեջանի աճող գազի ներքին շուկայի համար։

Գազի փոխանակման ծավալների ավելացումը կնպաստի Եվրոպա արտահանման համար հասանելի ադրբեջանական գազի քանակի ավելացմանը և ինչ-որ առումով թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու՝ 25-ամյա երազանքի իրականացմանը։ 1990-ականների վերջից փորձեր են արվել կառուցել խողովակաշարեր, որոնք թուրքմենական գազը բերում են Եվրոպա, սակայն ձախողվել են։ Ռուսական ներխուժումն էլ Ուկրաինա վերակենդանացրել է հետաքրքրությունը Թուրքմենստանի նկատմամբ։

Էմմա Չոբանյան