Փաշինյանը հայտնեց` ինչ նախապայմաններ է առաջարկել Ալիևը հոկտեմբերի 8-ին հրադադար հայտարարելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
Բոլորը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել երկու խոսակցություն․ Պուտինն ասել է, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման: Այդ մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պուտինը նաև ասել է, որ պայմանավորվել է հաջորդ օրը կրկին խոսել Ալիևի հետ: Հաջորդ օրը Պուտինն արդեն տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը նախապայման ունի:

Ակնկալվում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին, և հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչ Խոդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի ադրբեջանական վերահսկողության տակ, և նրանք կարողանան այդտեղից ջուր վերցնեն ոռոգման նպատակով: Բացի դրանից՝ Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել: Ընդ որոմ՝ այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար: Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման, պարտավորություն չպիտի լիներ:
Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո նույնիսկ եթե ես համաձայնեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը:

Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարի ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի՝ ջուր վերցնելուն: Ասկերովի և Գուլիևի վերադարձի պայմանը քննարկելի է, եթե Ադրբեջանն ասի, թե ՌԴ միջնորդությամբ, իր հերթին, քանի հայ գերի է պատրաստվում վերադարձնել հայկական կողմին, Ֆիզուլին՝ առանց մարտի հանձնելու և Արաքսի ափով նահանջելու պայմանն ընդունելի չէ, զոհվածների մարմինները հուղարկավորելու նպատակով հումանիտար հրադադար հաստատելու առաջարկը լիարժեք ընդունելի է»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ ևս մեկ խոսակցություն է տեղի ունեցել հոկտեմբերի 8-ին, որի ժամանակ ՌԴ նախագահն ասել է, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Դա քննարկելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա՝ խորհրդակցություններ սկսելու ՌԴ միջնորդությամբ: Նաև պիտի փոխանակվեին գերիներ և զոհվածների աճյուններ: Վարչապետը համաձայնել է առաջարկին:

Խոսակցությունից հետո ՌԴ նախագահի կայքում հայտարարություն է տարածվել, որ հումանիտար հրադադար է հաստատվում: