«Պարոն Ավինյան, համեցեք Բ4 թաղամաս՝ միասին շրջելու»․ հինգ տարի՝ ցեխի ու փոշու մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
Բոլորը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ4 թաղամասով անցնող Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածն արդեն պետք է պատրաստ լիներ շահագործման, սակայն տարածքում պատկերը հուսադրող չէ։ Դեռ անցած տարվա դեկտեմբերին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանն այցելել էր շինհրապարակ և մի շարք ցուցումներ տվել, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանն էլ աշխատանքների ավարտի ժամկետներ նշել։

73-ամյա Խաչիկ Մանուկյանն ամեն օր վախով է անցնում այս ճանապարհով։ Առանց այն էլ դժվարությամբ է քայլում, իսկ ճանապարհի վիճակն ավելի է բարդացնում տեղաշարժը։ Պատմում է, որ արդեն հինգ տարի է՝ նման իրավիճակ է, աշխատանքներ կատարվում են, բայց ակնկալվող արդյունքը տեսանելի չէ։

Բ4 թաղամասի բնակիչներից Արտակ Խուրշուդյանն ասում է՝ սկզբում աշխատանքները բավական արդյունավետ էին ընթանում, սակայն հետագայում կանգ առան։ Ըստ բնակչի՝ երեք տարի է՝ հասարակական տրանսպորտ չի անցնում տարածքով, իսկ հարակից տարածքների բնակիչները ստիպված կես կիլոմետր քայլում են՝ մոտակա կանգառ հասնելու համար։

Բնակիչը մեզ լուսանկարներ փոխանցեց, որտեղ երևում է, թե, ըստ նախագծի, ինչպիսի տեսք պետք է ունենա ճանապարհը։ Նրա խոսքով՝ այս տարիներին բազմաթիվ երեխաներ ու մեծահասկաներ վնասվածքներ են ստացել այստեղ ընկնելով, իսկ բնակիչներից մեկը նույնիսկ հաշմանդամություն է ձեռք բերել այս ճանապարհի պատճառով։

Բ4 թաղամասի բնակիչ Գագիկ Խաչատրյանն էլ պատմում է, որ տարածքում 2200 բնակիչ է ապրում, շինհրապարակի փոշին այդ մարդկանց տներ է լցվում ամեն օր։ Նրա խոսքով՝ ուզում են հասկանալ, թե երբ կարող է ճանապարհը գոնե մի փոքր բարեկարգվել, որ մարդիկ կարողանան հանգիստ անցնել։

Թաղամասի բնակիչները Factor TV-ի հետ զրույցում նաև այլ խնդիրներ են մատնանշում։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանի խոսքով՝ շինարարության դանդաղ ընթանքի պատճառներից մեկը որոշ սեփականատերերի կողմից խոչընդոտներ ստեղծելն է, դրան զուգահեռ՝ նախկին շինարարական կազմակերպության հետ կնքված պայմանագիրը խնդիրների պատճառով խզվել է։

Սակայն, բնակիչների խոսքով, ճանապարհի կառուցման նախնական նախագծի շուրջ համաձայնության են եկել, որից հետո, ըստ նրանց, նախագծում բավական շեղումներ են եղել։ Նրանք այժմ ուզում են իմանալ՝ որն է 5 տարի ձգվող շինարարության պատճառը, և ինչու նշանակված ժամկետներն ու տված խոստումները չեն պահվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան