Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու կինը նոր բնակարաններ են գնել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անցած տարի նոր բնակարան է գնել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նրա ներկայացրած 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Ղազարյանը 35․7 մլն դրամ փոխառություն է տվել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին՝ բնակարանի գնման իրավունքի համար։

«ՄԼ Մայնինգ»-ը հանրային ծառայողների համար պետական ծրագրով բնակարաններ է կառուցում Երևանի «Երազ» թաղամասում (Ադոնցի 19/8), Քանաքեռում (Մելիք Մելիքյան 2/1), Նոր Նորքում (Միկոյան 9/3): Ընկերության միակ սեփականատերը Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանն է։

Վահե Ղազարյանն անշարժ գույք ունի նաև Տավուշի մարզի Իջևան համայնքում․ դա արտադրական նշանակության շինություն է, որը նախարարը գնել է 2005թ-ին։
Եվս մեկ անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն, Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում, Ղազարյանը նվիրատվություն է ստացել 2013 թ-ին, երբ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը։

Ղազարյանն ունի 1989 թ-ի արտադրության ԶԻԼ մակնիշի բեռանատար ավտոմեքենա, որը գնել է 2021թ-ին։
Բանկում նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են 912 հազար դրամ, կանխիկը՝ 8500 դոլար և 11 մլն դրամ։

Նախարարի տարեկան եկամուտները կազմել են 21․6 մլն դրամ, որից աշխատավարձ՝ 18․8 մլն դրամ, ՊԵԿ-ից որպես հիփոթեքի գծով եկամտահարկի վերադարձ՝ 2․8 մլն։

Բնակարանի ձեռք բերման համար վերցրած վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին եղել է 27․2 մլն դրամ, իսկ տարվա ընթացքում դրա մարմանն ուղղվել է 3․3 մլն դրամ։
Նախարարն ընտանիքի հետ 90 օրից ավելի փաստացի բնակվել է Երևանի Կենտրոնում բազմաբնակարան շենքի բնակարանում։

Վահե Ղազարյանի կինը՝ Լուսինե Մելիքսեթյանը, ևս անցած տարի բնակարան է գնել, որի համար «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ 1» ընկերությանը որպես փոխառություն տվել է 22 մլն դրամ։
Բանկում նա ունի 598 եվրո և 374 մլն դրամ, իսկ որպես կանխիկ միջոցներ հայտարարագրել է 2 մլն դրամ։
ՆԳ նախարարի կնոջ եկամուտը 2022 թ-ին կազմել է 24 մլն դրամ, որից 22 մլն-ը հիփոթեքի վարկն է «Ամերիաբանկից», 2․4 մլն դրամը՝ աշխատավարձ Երևանի քաղաքապետարանից։

Գայանե Խաչատրյան