Մոտակա շրջանում վաշինգտոնյան բանակցությունների նոր ժամկետի մասին տեղեկություն կլինի. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Վաշինգտոնում կայանալիք արտգործնախարարների հանդիպումը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Կոստանյանի հավաստմամբ՝ այս պահին քննարկումներ են տեղի ունենում հանդիպման օրվա նշանակման հետ կապված․ մոտակա շրջանում վաշինգտոնյան բանակցությունների նոր ժամկետի մասին տեղեկություն կլինի։

«Իսկ այն գործողությունը, որը կատարում են Ադրբեջանն ու Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, մասնավորապես, թե՛ կրակոցները ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, թե՛ իրավիճակի լարումը ՀՀ սահմանին և ԼՂ-ում, միանշանակ, չեն աջակցում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք իրապես հետաքրքրված են խաղաղության և կայունության հաստատմամբ»,- նշեց փոխնախարարը։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ հարցին՝ Կոստանյանն ընդգծեց, որ ՀՀ-ի համար շատ կարևոր է ֆիքսել սկզբունքները, այն է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա։

«Այս շրջանակներում ՀՀ-ն մշտապես կառուցողական և շահագրգռված է եղել իրականացնելու ապաշրջափակման գործընթացը՝ դեռևս 2021 թվականի հունվարից։ Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրասպորտային ուղիների ապաշրջափակմամբ, քանի որ կարծում ենք, որ «հայկական խաչմերուկ» ծրագիրը մեծ պոտենցիալ ունի՝ հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական զարգացումները և այն լոգիստիկ խնդիրները, որոնց այսօր աշխարհը բախվում է»,- նշեց Կոստանյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար կարևոր է, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվում նաև անվտանգության հետ կապված դետալները տեղի ունենան ՀՀ-ի ինքնիշխանության և իրավազորության սահմաններում։

«Եթե մինչ այսօր մեզ չի հաջողվել ֆիքսել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, բնականաբար, ապակառուցողական կողմն Ադրբեջանն է»,- ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։