Դավիթ Հարությունյանի կարգապահական գործը դռնփակ է քննվում. Արդարադատության նախարարության միջնորդությունը բավարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր սկսվեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարութի քննությունը:

Նիստի մեկնարկին պարզ դարձավ, որ դատավոր Նաիրա Հովսեփյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել` հայտնելով, որ մտերիմ հարաբերություններ ունի Դավիթ Հարությունյանի հետ: Այս միջնորդությունը բավարարվեց: Ապա ԲԴԽ-ն, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց Արդարադատության նախարարության միջնորդությունը, որով նախարարի տեղակալը պահանջում էր դռնփակ քննել գործը` հաշվի առնելով արդարադատության շահը: Ապա նիստն ընդմիջվեց, որպեսզի դրան ոչ մասնակից անձինք լքեն դահլիճը:

Դավիթ Հարությունյանը ցանկանում էր հայտարարություն անել, սակայն խորհրդի անդամները լքեցին դահլիճը: Քիչ անց կարգադրիչները հայտնեցին, որ որոշում է կայացվել նիստը դռնփակ անցկացնելու մասին:

Նշենք, որ Դավիթ Հարությունյանը ԲԴԽ էր եկել առանց ներկայացուցչի: Նիստին եկել են նաև դատավորներ ու փաստաբաններ: Վերջիններն այժմ ԲԴԽ շենքում են և նշում են, որ ցանկանում են ներգրավվել գործին ու ստանձնել դատավորի պաշտպանությունը:

Արաքս Մամուլյան