Երասխում կառուցվող գործարանի ու քաղաքացիական նշանակության շարժական գույքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակահերթի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՀՀ ՔԿ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

2023թ. հունիսի 13-ին՝ ժամը 18:30-ին, հակառակորդի մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար մեկ կամ մի քանի անձանց կյանքից զրկելու, գույք վնասելու կամ ոչնչացնելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի՝ քաղաքացիական օբյեկտ հանդիսացող նոր կառուցվող գործարանի ուղղությամբ։ Դրա հետևանքով վնասվել է գործարանում կայանված «ՎԱԶ 2106» ավտոմեքենան, իսկ մարդկային կորուստներից հնարավոր է եղել խուսափել կրակոցների ուղղության հատվածում պատահականորեն անձանց չգտնվելու պատճառով․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերի, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ Երասխ բնակավայրում գտնվող հայ-ամերիկյան մետալուրգիական նորակառույց գործարանի տարածքում գտնվող բետոնապատ հենասյան, վարչական շենքի, շինհրապարակում կայանված՝ ՍՊԸ-ին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներում հայտնաբերվել է արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված հետքեր։ Նույն գործարանի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է նաև նույն գործարանի աշխատակցին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան՝ հետին ապակին վնասված վիճակում։

Վնասված շարժական գույքերը ռազմական որևէ նշանակություն չեն ունեցել։

Կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել է արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված գնդակին նմանվող առարկա:
Հարցաքննվել են մի շարք անձինք։ Որոշումներ են կայացվել դատաապրանքագիտական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ նշանակելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք նաև, որ այսօր ևս՝ ժամը 11:45-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։