ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խաղաղության գործընթացի մաս է․ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ առաքելություն լինի սահմանի իր կողմում․ Բորել

Լուրեր

06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններ, ինչպես նաև Արցախում և Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ քննարկում է մեկնարկել։ Պատգամավորների հարցերին պատասխանում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Անդրադառնալով Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ Բորելը կարևորել է դրա դերակատարումը խաղաղության ապահովման գործընթացում։

«Առաքելությունը, որը տեղակայված է սահմանի Հայաստանի կողմում, երկու երկրների միջև խաղաղության գործընթացում առաջընթաց ապահովելու ջանքերի կարևոր մասն է։ Բայց այն բացառապես քաղաքացիական առաքելություն է, և անձնակազմի բոլոր անդամները, այդ թվում՝ հրամանատարը, քաղաքացիական անձինք են»,- ասել է Բորելը։

Նա նշել է, որ առաքելության կազմում ընդգրկված է 100 մարդ։ Ըստ Բորելի՝ առաքելությունը նպաստում է «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի  կողմից հարաբերություննեւրի կարգավորման գործընթացում ԵՄ-ի ջանքերին»։

«Հայաստանում ԵՄ առաքելությունը խաղաղության գործընթացի մասն է, սահմանափակված քաղաքացիական բնույթով։ Այն կարող է ակտիվ լինել սահմանի հայկական կողմում։ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ առաքելություն լինի սահմանի իր կողմում»,- հայտարարել է Բորելը։

Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։