Պատճառվել է 0 դրամի նյութական վնաս. Ե. Վարոսյանն՝ Արա Վարդանյանի շուրջ կատարվողի մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Փաստաբան Երվանդ Վարոսյանն այն համոզման է, որ Հայաստան համահայկական հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ մատնանշված հանգամանքները հեռու են իրականությունից և դեռ պետք է ապացուցել․ «Ես կարծում եմ, որ այն, ինչի մեջ կասկածվում  է Արա Վարդանյանը, իրականությանը չի համապատասխանում։ Ես լիահույս եմ, որ  Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրության մեջ տարածածը կպարզի»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց Արա Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Վերջինս նշեց, որ Արա Վարդանյանը ոչ մի լումա հիմնադրամի միջոցներից չի ծախսել, հետևաբար,  Հայաստան համահայկական հիմնադրամի ղեկավարը վնաս չի պատճառել իր ղեկավարած կառույցին, իսկ այդ դեպքում անհասկանալի է՝ ինչու է նման հաղորդագրություն, առհասարակ, տարածվել։  

Հարցին էլ՝  արդյոք Ազգային անվտանգության կողմից նման հաղորդագրության տարածումը միտումնավոր քայլ էր, Երվանդ Վարոսյանը չցանկացավ պատասխանել՝ զերծ մնալով գնահատական տալուց և մեկնաբանությունից։

Նշենք, որ ավելի վաղ Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում ևս անդրադարձել էր Արա Վարդանյանի ձերբակալմանը և նշել, որ հիմնադրամի անվամբ բացված վարկային գծի բանկային քարտից կատարել են վճարումներ, այդ թվում Ա.Վարդանյանի անձնական կարիքների համար, որոնք սահմանված ժամկետում իր իսկ միջոցներից վերադարձվել են հիմնադրամի բանկային հաշվին, ու ոչ հիմա, այլ հենց ընթացքում։

Արդյունքում` Հայաստան համահայկական հիմնադրամին, կամ այն բանկին, որի միջոցներն են օգտագործվել, պատճառվել է 0 դրամի նյութական վնաս։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը նաև հայտնել է, որ Արա Վարդանյանը 0 դրամ է ծախսել սփյուռքահայերի հանգանակություններից։

Որպես հետգրություն՝ փատաբանը նշել էր, որ անձնական միջոցներով խաղադրույքներ կատարելը լավ բան է, թե ոչ, յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը, բայց դա խաղադրույք կատարողի անձնական գործն է:

Երվանդ Վարոսյանը նաև ԱԱԾ-ի երեկվա հաղորդագրության հետ կապված հայտնել է իր մտահոգությունը և նշել․ «Իսկ թե ինչքան վնաս պատճառեցին երեկվա հաղորդագրությունները Հայաստան համահայկական հիմնադրամին, դատեք ինքներդ»։