Ադրբեջանի հռետորաբանությունից դուրս է եկել. Ալեն Սիմոնյանը՝ միջանցքային խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
Բոլորը

Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով հետաձգվել է Էրդողանի Բաքու այցի պատճառով։

«Որքանով հասկանում եմ` Էրդողանի այցի հետ էր կապված։ Տեսնում եք, որ ժամանել է Բաքու, հանդիպումն էլ հենց այս օրերին էր նախատեսված։ Կարծում եմ, որ պատճառը դա է եղել»,– ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիրպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով:

Անդրադառնալով դիտարկմանը, որ գուցե կարևոր հարցեր կան, որոնց շուրջ կողմերը համաձայնության չեն գալիս, նա ընդգծեց, որ տարբեր ընկալումներ կան, և հաճախ լինում են դեպքեր, որ ամենապարզունակ հարցը, որի տակ ոչ հայկական կողմը, ոչ էլ ադրբեջանականը որևէ միտում չեն ունենում, կարող է այլ կերպ մեկնաբանվի։

Հարցին, արդյոք հնարավոր համարում է, որ Էրդողանի այցից հետո Ալիևը որոշ հարցերի շուրջ կարող է կոշտացնել իր դիրքորոշումը, Սիմոնյանը վստահեցրեց, որ կոշտացնելը Թուրքիայի նախագահի այցով չէ պայմանավորված։

ԱԺ նախագահի խոսքով` այդ ամենը պայմանավորված է հայկական կողմի դիրքից, ասելիքից, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։
«Պետք է նորից օրինակ բերեմ միջանցքի մասին խոսակցությունը, տեսաք՝ հայկական կողմը դրսևորեց իր կամքն ու մինչև վերջ ասաց, որ նման բան չի լինելու, կարծես թե, այդ ընկալումը եղավ, որ, իրոք, նման բան ո՛չ նախատեսվել է, ո՛չ էլ դրա մասին խոսվել է, չնայած, որոշները փորձեցին սակարկել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան է խոստացել, բայց ակնհայտ էր, ու թե՛ ՌԴ նախագահը այդ մասին խոսեց, թե՛ նաև կարծես թե Ադրբեջանի հռետորաբանությունից է դա դուրս եկել»,- նշեց ԱԺ նախագահը։

Սիմոնյանի խոսքով՝  հայկական կողմի վրա պարտադրանք չի կարող լինել, որովհետև ՀՀ իշխանությունը ընտրված է․ «Եթե ընտրված չլիներ, այո՛, պարտադրանք կարող էր լինել: Հայաստանն այսօր մեծ հաջողություններ է գրանցում ժողովրդավարության մակարդակով։ Ճի՛շտ է, մենք մեր սխալներն ունենք, ամենը  չէ, որ իդեալական է, բայց ակնհայտ է առաջընթացը, իշխանության կամքը՝ եղած խնդիրները լուծելու ու շտկելու, դա չի կարող անարձագանք մնալ», – հավելեց ԱԺ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում։