Ոչ մի անշարժ կամ շարժական գույք, ոչ մի թանկարժեք իր․ Նիկոլ Փաշինյանը հայտարարագիր է ներկայացրել

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը, ըստ ներկայացված հայտարարագրերի, փոփոխություն գրեթե չի կրել․ նա չունի որևէ շարժական կամ անշարժ գույք, չունի թանկարժեք իրեր։

Փաշինյանը գույքի և եկամուտների հայտարարագրեր սկսել է ներկայացնել 2012 թ-ից, երբ դարձել է Ազգային ժողովի պատգամավոր։

Անշարժ գույք Փաշինյանը երբևէ չի հայտարարագրել։ 2012-ին ձեռք է բերել HYUNDAI SONATA մակնիշի ավտոմեքենա՝ 13․6 մլն դրամով (2011 թ-ի արտադրության), որը վաճառել է 2019 թ-ի հուլիսին՝ 4․55 մլն դրամով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է վարչապետի 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։

Ըստ այդմ՝ երկրի ղեկավարը ներկայացրել է միայն դրամական շարժ։ Մասնավորապես՝ բանկերից մեկում նա ունի 3 մլն 15 հազար դրամ ավանդ, սակայն դրանից ստացված տոկոսագումար չի ներկայացրել հայտարարագրում։ Վարչապետի եկամուտը կազմել է միայն նրա աշխատավարձը՝ 12,837,503 դրամ։

Հայտնի է, որ հայտարարագրերում անձնական շատ տվյալներ փակվում են, այդ թվում՝ բանկերի անունները, դրամական միջոցների ծագման աղբյուրները, իսկ գումարների մեծությունները բաց տվյալ են։

Այս առումով տարօրինակ է, որ վարչապետի հայտարարագրում բանկային հաշիվների մեջ առկա է 1 տող, որի տվյալներն ամբողջությամբ պաշտպանված են՝ փակ են, այդ թվում՝ բանկային հաշվի սեփականատիրոջ անունը։

Տարբեր բանկային հաշիվների վրա Ն․ Փաշինյանը տարեվերջին ունեցել է 114.7 դրամ, 27,701.8 դրամ, 3.84 ԱՄՆ դոլար և 154,562.5 դրամ։

Որպես կանխիկ գումար Փաշինյանը հայտարարագրել է 1800 դոլար, որը տարեվերջին նվազել է և դարձել 800 դոլար, և 790 հազար դրամ, որը տարեվերջին 10 հազար դրամով ավելացել է՝ կազմելով 800 հազար դրամ։

Վարչապետն, ի պաշտոնե, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։
Ն․Փաշինյանը մասնակցություն ունի 1 առևտրային կազմակերպությունում՝ ի դեմս իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որը «Մեր տպարանը» ՍՊԸ-ի 50 % բաժնեմասի սեփականատերն ու կազմակերպության տնօրենն է 2009 թ-ից ի վեր։

Գայանե Խաչատրյան