Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը և նրա ընտանիքը հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է  ուղարկել Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին, նրա որդուն՝ Ժիրայր Փանոսյանին և նրան փոխկապակցված ևս 3 անձի՝ Հասմիկ Սիմոնյանին, Սիմոն Սիմոնյանին և Աննա Գյուլբագյանին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից։

Ըստ ծանուցագրի՝ Նորայր Փանոսյանի և նրա ընտանիքի պատկանող գույքերի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել է ամփոփագիր, որին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար նշված անձինք Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն պետք է ներկայանան հունիսի 22-ին։ 

Հիշեցնենք՝  Նորայր Փանոսյանը և Հրայր Թովմասյանն ամբաստանյալի աթոռին են3 տրաուց ավելի։ Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2011 թ. հունիսի 13-ից մինչև 2014թ. մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարությանը և առաջացրել նոտարների համար գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ 

Բացի դրանից, Նորայր Փանոսյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ համակցությամբ հարկադրել է ՀՀ նոտարական պալատի նախագահին պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին փաստացի պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է նոտարական պալատի համար գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններում Փանոսյանն ընդգրկված էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում։

Ռոզա Վարդանյան