«Կանգնել եմ, դուռը բացել եմ չոլերի մեջը, ասել եմ՝ իջի՛, արա»․ Արագածավանի ՋՕԸ պետը ձերբակալվել է

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի բնակիչների պնդմամբ`գյուղի ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանը առողջական խնդիրներ ունեցող անձի է ծեծի ենթարկել։ Թորոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիակական ներգործությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Դեպքի առթիվ Ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն է տարածել նաև ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«2023թ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

2023թ. հունիսի 8-ին, ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:
Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։

Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանագամանքներ օպերատիվ ճանապարհով պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի լիարժեք հանգամանքները պարզվում են։

Նշենք, ոչ համացանցում լայնորեն տարածվում է մի տեսանյութ, որում Սուրեն Թորոսյանը պատմում է անչափահաս անձի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։

«Ավտոյով գնում էի Թալին քաղաք, ճանապարհին մի հատ երեխա էր կանգնած, ձեռքը՝ տնկեց, ավտոյով կանգնեցի: Ասի՝ ո՞ւր ես էթում, տղա ջան, ասեց՝ էթում եմ ֆուտբոլի։ Մի տեսակ ակցենտով էր խոսում՝ Ղարաբաղի ակցենտով, հարցրի՝ էս գյուղից ե՞ս, ասեց՝ չէ, բա Ղարաբաղից եմ եկել, ասի՝ շուտվանից եք եկել, թե բա՝ դավաճան Նիկոլը հողերը տվեց, հիմա էլ պատրաստվում ա Երևանը տա»,- պատմում է Թորոսյանը, դիտարկում, որ խոսքը փոքր՝ 7-8 տարեկան երեխայի մասին է, ապա նշում, որ տվյալ երեխայի ընտանիքը պետական աշխատանք է կատարում։

«Պետական գործի են, աշխատում են համայնքապետարանում, սաղ ճշտել եմ, երկուշաբթի կզբաղվեմ դրանցով։ Նման տիպի «փալասներին» դուրս ենք շպրտելու համակարգից: Համակարգում աշխատում են, փողերը լափում են, տունն էլ էնքան են խոսացել, էրեխեքի առաջ, որ էս 7 տարեկան երեխան այդպես է խոսում, կանգնել եմ, դուռը բացել եմ չոլերի մեջը, ասել եմ՝ իջի՛, արա, իջի՛, գնա հորդ, մորդ ասա, որ Ղարաբաղը պատերազմը սկսվավ, հերդ յուբկեն հագավ, մորդ փեշերի տակը մտավ, փախավ, եկավ Հայաստան, հիմա էլ ասում ա՝ Նիկոլը պատրաստվում ա․․․»,- ասում է Թորոսյանը։

Արաքս Մամուլյան