Ասելիք չունեմ, թող հրավիրեն հարցաքննության. Անահիտ Ավանեսյանը` քովիդի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերվում: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը պարբերաբար քննադատում է նախարարության աշխատանքը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ թվում նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանի քննադատությունների՞ն՝ արձագանքեց. «Իհարկե, ինչո՞ւ ոչ»։

Ավանեսյանն ասաց, թե իրենց հարաբերությունները «շատ լավ են, գործընկերային»։

Անդրադարձավ Քովիդի գործով իրեն հարցաքննելու վերաբերյալ հարցին՝ նախարարն ընդգծեց, որ այդ գործով իրեն հարցաքննության չեն կանչել։
«Ես մի քանի անգամ նշել եմ, որ հարցաքննությունն ինտերվյու չէ, որ ես որոշեմ՝ տամ կամ չտամ, երբ կարիքը կառաջանա, ես կտամ։ Ինձ հարցաքննության չեն հրավիրել, երբ քննիչները դրա անհրաժեշտությունը տեսնեն, դրա կարիքը առաջանա, իհարկե, ես կներկայանամ ու կտամ բացատրություններ»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ իր գործունեությունը մշտապես եղել է թափանցիկ, ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քաղաքականությունը, ինչի համար է գումարը ծախսվում, և այլն։
«Ինչ ունեմ ասելիք, ասում եմ հանրային կերպով»,- հավելեց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։