Դեբետ գյուղի ողբերգական դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել անզգուշությամբ կյանքից զրկելու հոդվածով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Լոռու մարզի Դեբետ գյուղի գյուղապետարանի մոտ  գտնվող խաղահրապարակում երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով՝  անզգուշությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը։

Այս մասին Factor.am-ին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժ.17.20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Դեբետ գյուղի գյուղապետարանի մոտ աղջիկ երեխա է մահացել: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 17.00-ի սահմաններում 2012 թվականին ծնված աղջիկը Դեբետ գյուղի գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում դիպել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան մեջից դուրս եկած հոսանքալարին, էլեկտրահարվել և տեղում մահացել: Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչություն:

Այս պահին դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն, կատարվում է քննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Արաքս Մամուլյան