ՀՀ-ն եվրոպական պետություն է, և կաջակցենք, եթե ցանկանա ԵՄ-ին անդամակցել. Բունդեսթագի հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Այսօր այստեղ եմ որպես Հայաստանի բարեկամ և իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին, որը երկար տառապանքներից հետո, ի վերջո, մեծ փորձություններով պետք է անցնի և, անշուշտ, կարիք ունի ընկերների, բարեկամների. Մեր այցը նաև դրա խորհրդանիշն է: Այս մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Այս բարդ, դժվարին տարածաշրջանում Հայաստանը թեև երիտասարդ ժողովրդավարական պետություն է, բայց նաև եվրոպական արժեքների և կայունության խարիսխ է հանդիսանում, և որպես արժանի հարևան Եվրամիությանը։

Ցավոք, համաշխարհային պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի ավտորիտար ռեժիմների և դրանց կողմից իրականացվող քաղաքականության: Մասնավորապես, այստեղ կնշեի Ռուսաստանը, բայց մենք Հայաստանը դիտարկում ենք որպես ժողովրդավար մի երկիր, որը ցանկություն է հայտնել ժողովրդավարական ճանապարհով միանալ քաղաքակիրթ աշխարհին»,- նշեց Ռոթը:

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ
Կարևորում է Հայաստանի հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացումը, այս համատեքստում՝ նաև վիզաների ազատականացման գործընթացը:

Գերմանացի խորհրդականն ընդգծեց, որ Հայաստանը եվրոպական պետություն է և եթե ցանկություն հայտնի անդամ դառնալու եվրոպական հանրությանը, ապա իրենք պետք է գործուն քայլերով աջակցեն Հայաստանին այդ ճանապարհին, դա պետք է լինի Հայաստանի ազատ կամքը:

«Ցանկանում ենք Հայաստանի հետ խորացնել թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունները: Եվ այս համատեքստում կարևորում ենք նաև վիզաների ազատականացման գործընթացը, որը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով»,- նշեց Ռոթը:

Մանրամասները՝ տեսանյութում։