Հայաստանում 2023-ի տնտեսական աճը գնահատվում է 4.4 տոկոս. ՀԲ
Տնտեսություն
07.06.2023 | 14:03Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4%։ Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %, 2024-ին՝ 4.8%, իսկ 2025-ին՝ 5.0%։
Զեկույցում ռիսկերի հատվածում նշվում է, որ սահմանային լարվածությունը սպառնում է լարվածության հետագա սրման վերսկսում Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Հիշեցնենք, որ տարեսկզբին Համաշխարհային բանկը 2023-ին Հայաստանի համար կանխատեսել էր 4,1 % տնտեսական աճ, իսկ ՀՀ Կառավարությունը 7 % աճ է կանխատեսում։
Անժելա Պողոսյան