Նման իրավիճակները չեն կարող բացառվել. ՆԳ փոխնախարարը` ոստիկանական բռնությունների մասին

Լուրեր

15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կա կարգապահական վարույթ, որի շրջանակներում հարցը քննարկվում է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրերս կարմիր բերետավորը քաղաքացուն «սամասուդ» է արել։ Փոխնախարարը հորդորեց, որ այդպիսի միջադեպերի դեպքում դրանք չվերագրել ՆԳՆ համակարգի ռեֆորմներին և չհարցնել՝ սա տեղավորվո՞ւմ է, թե ոչ ՆԳՆ ժողովրդավարության մեջ, թե ոչ։

Անդրադառնալով Դիլիջանի քրեականի պետի կողմից անչափահաս տղային ծեծի ենթարկելու դեպքին՝ Սարգսյանը նշեց, որ այդ գործով քրեական վարույթ է հարուցվել․ «Տեղեկությունը ստացել է հենց Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը և հարուցել է ծառայողական քննություն ու կասեցրել տվյալ ծառայողի լիազորությունները։ Ցանկացած բռնություն ընդունելի չէ»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու բարեփոխումներից մեկ տարի անց ոստիկանը ոչ թե առաջնորդվում է օրենքով, այլ տղայական մակարդակով հարցերը լուծելու ճանապարհով է գնում, ՆԳ փոխնախարարը նշեց․ «Նման իրավիճակները բացառված չեն, այսպիսի եզակի դեպքեր կարող են լինել։ Կարևորը պետության արձագանքն է, նշված երկու դեպքերում էլ իրականացվել է ծառայողական քննություն և դադարեցվել են ծառայողների լիազորությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում։