Հունիսի 6-ին ժ.17.20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել․ զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Դեբետ գյուղի գյուղապետարանի մոտ աղջիկ երեխա է մահացել: Factor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17.00-ի սահմաններում 2012 թվականին ծնված աղջիկը Դեբետ գյուղի գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում դիպել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան մեջից դուրս եկած հոսանքալարին, էլեկտրահարվել և տեղում մահացել է:
Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչություն: