Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործերը հսկող դատախազներն ազատման դիմում են գրել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը հսկող դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, որը Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում, և Պետրոս Պետրոսյանը, որը Կոտայքի մարզի դատախազն էր։ Վերջիններս այդ պաշտոններին էին նշանակվել նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրոք,  և, ըստ մեր աղբյուրի, գործող Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրանց յուրային չի համարում։ Վարդապետյանը Պետրոս Պետրոսյանին երեկ պաշտոնից ազատել և ավելի ցածր՝ վարչության պետի տեղակալի պաշտոնի է նշանակել, ինչը վրդովեցրել Պետրոսյանին, և նա ազատման դիմում գրել։ Հենց այս հանգամանքով պայմանավորված ազատման դիմում է գրել նաև Բաղդասարյանը, որը մտերիմ հարաբերություններ ունի Պետրոսյանի հետ։

Երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը։ Պատճառներն այս պահին մեզ հայտնի չեն։

Այս տեղեկությունները փորձեցինք հստակեցնել նաև Գլխավոր դատախազությունից։ Լրատվության բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ազատման դիմումներն ինքը չի տեսել, տեղյակ չէ.  «Պաշտոնապես կհրապարակենք»,- նշեց նա։

Շուրջ 10 տարի է, ինչ Գևորգ Բաղդասարյանը դատախազական համակարգում էր, իսկ 2020 թվականից զբաղեցնում էր Գլխավոր դատախազի տեղեկալի պաշտոնը։ Մինչ այդ եղել է Երևանի քաղաքի դատախազը։ Պետրոս Պետրոսյանը ևս Կոտայքի մարզի դատախազ էր նշանակվել 2020 թվականին։

Ռոզա Վարդանյան