Մինչև հիմա ոչ մի դատավճիռ չեմ կայացրել, որի համար պիտի զղջամ․ արդարադատության ճանապարհը՝ հեծանվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

Արդեն մի քանի տարի է՝ դատավոր Դավիթ Հարությունյանի առավոտները սկսվում են հեծանիվով, լողով կամ վազքով։ Դատավորն անկեղծանում է․ սպորտով սկսել է զբաղվել՝ ավելորդ քաշից ազատվելու համար, բայց հիմա մոտիվացիան փոխվել է․ փորձում է ավելորդ քաշից ազատվել, որպեսզի առավել հաջող ելույթներ ունենա մրցույթներում։

Հարությունյանը պարբերաբար մասնակցում է Iron Man կոչվող միջազգային մրցույթին, որի շրջանակում պետք է հաղթահարել երկաթե տարածություններ՝ 3 կմ 800 մ լող, 180 կմ հեծանիվ ու 42 կմ վազք։

«Շատ հաճախ հարցնում են, թե որ տեղն ես զբաղեցրել, սա ամենացավոտ հարցն է, որովհետև մասնակցելով ոչ թե ինչ-որ տեղի համար ենք պայքարում, այլ մեծամասնությունը պայքարում է, որպեսզի արձանագրի իր դժվար, տաժանակիր աշխատանքի արդյունքը: Իսկ հաղթում են մի քանի պրոֆեսիոնալները, որոնց հետ մրցելն ուղղակի անհնար է»,- ասում է դատավորը։

Հարությունյանն Արցախի դրոշով է մասնակցում մրցույցներին, ասում է՝ նպատակը հայրենիքը ներկայացնելն է, իսկ Արցախը բոլոր հայերի հայրենիքն է ու հիշում 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Արշակյանին, ում անվան պուրակում էինք նկարահանումներ իրականացնում։

Դատավորն ասում է, որ երբեմն դատական նիստերի դահլիճից դուրս չի ստացվում դատավոր չլինել, ինչի համար աղջիկներից երբեմն նկատողություն է ստանում։

«Երբեմն ասել են՝ կարող է գիտես՝ քո դատարանում ես, այդ ոնց ես մեզ հետ խոսում»,- պատմում է դատավորը։

Ինչպես է դատավորը գերծանրաբեռվածությունը համեղում սպորտի հետ․ ասում է, որ սպորտով զբաղվելը նպաստում է ծանր աշխատանքն առավել նպաստավոր իրականացնել։

«Երբ վազում եմ, երբեմն հարցեր են լինում, որ աշխատանքի վայրում չես կողմնորոշվում, և այդ նույն վազքի, սպորտի ընթացքում մտքեր են այցելում, որոնք հեռախոսով անմիջապես ձայնագրում եմ, որ գամ, միանգամից համակարգչով հավաքեմ, ներառեմ դատական ակտում կամ ինչ-որ գրության մեջ»,- ասում է Հարությունյանը։

Դատավորը դատական ակտ գրելու և կողմին հանձնելու գործընթացը համեմատում է ուսանողի՝ ստուգարք հանձնելու հետ, ասում  է՝ կարծես թե ինչ-որ բեռից ազատվում ես, բայց նաև դիտարկում է, որ դա նաև հուզական գործընթաց է, և իրենք՝ դատավորները, փորձում են այնպես անել, որ կողմի նկատմամբ խիղճը, կարեկցանքը կամ ցանկացած այլ զգացում  դատական ակտի կայացման վրա չազդեն։

«Չկա որևէ դատական ակտ, որի համար մտածում եմ կամ մտքերը տանջում են։ Դեռևս երջանիկ եմ, որ չեմ կայացրել որևէ դատական ակտ, որի համար պետք է զղջամ»,- իր կայացրած դատական ակտերը վերհիշելով՝ ասում է դատավորը։

Դատավորները հանրային տիրույթում պարտավոր են զսպվածություն ցուցաբերել։ Հարությունյանն ասում է՝ եթե դատավորի էթիկայի կանոնները չլինեին, կարծիք արտահայտելու իրավունքից առավել ազատորեն կօգտվեր։

Դատավորի աշխատանքի բացասական կողմերից խոսելիս դատավորը հիշատակում է այն հանգամանքը, որ ստիպված է մշտապես դատարանում իրականացնել իր աշխատանքը։

«Երբեմն կիսակատակ IT ոլորտում աշխատող ընկերներին հարցնում եմ՝ արդյո՞ք ուշ չէ մասնագիտություն փոխել և գալ ձեր ոլորտ, ասում եմ, որ նախանձում եմ՝ ցանկացած վայրում կարող եք ձեր աշխատանքն անել»,- ասում է Դավիթ Հարությունյանը։

Դատավորն այս տարի կրկին պատրաստվում է Iron Man մրցույթին մասնակցել, ասում է՝ այս անգամ իրեն ամենաբարդ փորձությունն է սպասվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան