Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա․ Սասուն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

«Չգիտեմ՝ այս պահին քննիչը ծանուցում ուղարկե՞լ է, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ Արսեն Թորոսյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն կա»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ դատական ակտը բողոքարկելու անհրաժեշտություն է տեսնում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իրեն չի մտահոգում, որ իր տեղակալը տարիներ առաջ ֆոտոլրագրող Անի Գևորգյանին ոստիկանության բաժանմունքում բռնության էր ենթարկել, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Պողոսյանը մասնակցել է մրցույթի և հաղթել: Նա անցել է նաև բարեվարքության ստուգում, բացասական եզրակացություն չի ստացել:

Երբ կբերեք դատավճիռ, որ Արտակ Պողոսյանը մարդ է ծեծել, ես ներողություն կխնդրեմ ձեզանից և ինքս կմիջնորդեմ, որ նա ազատվի աշխատանքից»:

Արձագանքելով դիտարկմանը, թե առաջ, երբ որ նոր էր հեղափոխություն եղել, օրվա մեջ նույնիսկ երկու անգամ հաղորդագրություն էր տարածվում և ասվում, որ այսքան գումար է վերադարձվել բյուջե, իսկ վերջին շրջանում նման հաղորդագրություններ չենք տեսնում, Խաչատրյանը նշեց, որ հիմա էլ այդ գումարները վերադարձվում են:

«Ոչ բոլոր դեպքերում է հաղորդագրություն լինում, երբեմն գործի շահերից ելնելով՝ կարող ենք հաղորդագրություն չտարածել, երբեմն գործի բնույթը թույլ չի տալիս: Օրինակ՝ այս պահին ունենք մեկ քրեական վարույթ, որով վերականգնվել է 250 միլիոն դրամ: Ունենք քրեական վարույթ, որ էլի հետաքրքիր զուգադիպությամբ, մոտ 250 միլիոն դրամի վնաս է հիմնավորված, որը, կարծում եմ, նույնպես կվերականգնվի:

Ունենք քրեական վարույթ, որով մոտ 34 միլիարդ դրամի վնաս ունենք, որի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ  այդ գումարի չափով գույքի վրա կալանք է դրված․ նախկին պաշտոնատար անձ չէ, ներկա էլ չէ, բիզնեսմեն է։

Մանրամասները՝ տեսանյութում։