Արդյոք վաղվանից կտուգանեն մուգ ապակիների համար․ քննարկում ՔՊ պատգամավորների և ՆԳ նախարարի միջև․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Ոստիկանությունը շուրջ 2 շաբաթ առաջ զգուշացրել էր՝ հունիսի 1-ից պարեկային ծառայողները 25 հազար դրամով կտուգանեն այն վարորդներին, որոնց մեքենաների դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պակաս կլինի 70 տոկոսից։

Վաղը հունիսի 1-ն է, բազմաթիվ վարորդներ արդեն հեռացրել են ապակիները մգացնող թաղանթները, այնինչ իշխող ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ այսօր առաջարկել են առայժմ խիստ չգտնվել թաղանթները չհեռացրած վարորդների նկատմամբ։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Հաշվի առնելով, որ վարորդների շրջանում իրազեկման, պատշաճ վերահսկողության հետ կապված աշխատանքների իրականացման ժամանակահատվածը կարճ է հունիսի 1-ից ողջ ուժով կիրառելու համար` թե՛ իմ, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից առաջարկ է հնչել հունիսի 1-ից կիրառել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոց։ Հարկ է ընդգծել, որ մեր օրենսդրությունը պետք է համապատասխանի միջազգային նորմերին, ուստի մենք չենք կարող խոսել 30%-ի շեմը փոփոխելու, այլ դրա կիրառման և վարչական ներգործության ձևի մասին»,- ասված է Արթուր Հովհաննիսյանի տարածած հաղորդագրության մեջ:

Իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը ներկա է եղել ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ այսօր տեղի ունեցած քննարկմանը, ասում է՝ ոչ թե տուգանքն է վերացվում, այլ որոշ ժամանակ պարեկներն ու ճանապարհային ոստիկանները կզգուշացնեն օրինազանց վարորդներին, հետո արդեն կանցնեն խիստ միջոցների, այսինքն՝ վարչական պատասխանատվության կենթարկեն։

«Քննարկման արդյունքում եկել ենք այն հայտարարի, որ պետք է նախազգուշացնել, և դրանից հետո միայն որևէ խիստ միջոց կիրառենք»,- ասում է Բաքոյանը:

Պատգամավորի խոսքով՝ հանդիպել են քաղաքացիների հետ և նրանց բողոքի հիմա վրա են որոշել սկզբնական շրջանում ավելի մեղմ լինել։ Բայց թե երբվանից ոստիկանությունը կանցնի ավելի խիստ միջոցների, հայտնի չէ։

Բաքոյանին հիշեցրինք՝ ոստիկանությունը ժամկետ էր նշել, որ տուգանելու են հունիսի 1-ից, և շատ վարորդներ արդեն իսկ հեռացրել են մեքենայի առջևի կողային ապակիների թաղանթապատումը։

«Այո, ճիշտ են արել, որ մեծ թափով են հայտարարել, և այդ թափով էլ ընթանալու է: Քննարկումը եղել է նրա մասին, որ այդքան մեծ թվով քաղաքացիներին չտուգանեն նշված գումարով»,- ասաց պատգամավորը:

Այսօր մեր տեսախցիկն արձանագրեց, որ վարորդների մեծամասնությունն իսկապես արդեն հեռացրել է առջևի կողային ապակիների թաղանթապատումը, բայց շատերը դժգոհեցին՝ ինչո՞ւ մեծ աղմուկ բարձրացրին, բայց հետո որոշեցին խստորեն չկիրառել պատասխանատվության միջոցներ։

Ներքին գործերի նախարարությունն այսօր պարզաբանում տարածեց՝ տեղեկացնելով, որ որ վաղվանից պարեկները և ճանապարհային ոստիկաններն ապահովելու են օրենքի պրակտիկ կիրառումը, իսկ վարորրդներին հորդորում են հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։

«Կիրառմանը զուգահեռ շարունակելու ենք շեշտը դնել նաև բացատրական աշխատանքների իրականացման վրա, որովհետև մեր նպատակը ոչ թե պարզապես պատասխանատվություն կիրառելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը, օրինապահ վարքագծի խթանումը»,- նշվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

 

Արփի Հակոբյան