Իսրայելի նախագահն Ալիևի հետ քննարկել է անվտանգության գլոբալ և տարածաշրջանային կառուցվածքը, որում «Իրանը սպառնալիք ու վտանգ է ստեղծում»

Լուրեր

11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
Բոլորը

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո մամուլի համար արված համատեղ հայտարարությունում նշել է, որ Ադրբեջանն էներգետիկ առումով ազդեցություն ունի Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք դիտարկել ենք անվտանգության գլոբալ, տարածաշրջանային կառույցը, որում Իրանը վտանգ ու սպառնալիք է ներկայացնում։ Մանրամասն քննարկել ենք այդ հարցը»,- ասել է Իսրայելի նախագահը։

Նա նշել է, որ ակնկալում են զարգացնել համագործակցությունը գիտության, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ  ոլորտներում։

«Մենք նշում ենք Իսրայելի անկախության 75-ամյակը, ինչպես նաև մեր երկրների միջև մեր շատ ամուր հարաբերությունների 30-ամյակը։ Վստահ եմ, որ իմ և իմ պատվիրակության այս այցը կարևոր հանգրվան կդառնա մեր հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- հավելել է Հերգոցը։

Էմմա Չոբանյան