ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
Բոլորը

Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների այսօրվա նիստում անդրադարձ եղավ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու հետախուզվող ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության գործողություններին՝ նշեց․ «Գործողություններ սկսվեցին, դժգոհություններ եղան։ Որոշ նախկին, ներկա մարդիկ սկսեցին ասել, որ միջոցառումները խիստ էին, բայց պրոֆիլակտիկ առումով՝ ես կարծում եմ, որ «Պոլիգրաֆ» ակումբի հետ կապված, ոստիկանությունը արել է իրական գործողություններ, և դժգոհողները, որ ասում էին՝ մենք սուրճ էինք խմում, թող իմանան, թե որտեղ են սուրճ խմում, որտեղ թմրամիջոց է օգտագործվում, չարժի սուրճ խմել։ Դա որպես ծնող եմ ասում»։

Քոչարյանն անդրադարձավ նաև հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաներին, և դիմելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, նշեց․ «ՌԴ-ում են գտնվում հետախուզման մեջ գտնվող մարդիկ։ Վերջերս լայվ էր մտել Միհրան Պողոսյանը և ինքնախոստովանական ցուցմունք էր տալիս, թե ոնց է բանանի արկղերով թմրամիջոցը եկել, և իտալացիների բացահայտումից հետո ոնց է գտել պարոն Աբազյանի հեռախոսահամարը։ Չեմ ողջունում մաքսային կանաչ գոտին, որի միջոցով այդ ապրանքները հասել են պահեստ։

Ուզում եմ հասկանալ՝ մինչև պահեստ հասնելը մեր ոստիկանությունը ի վիճակի՞ էր կանխել։ Արդյոք խնդիր չե՞նք տեսնում մաքսային ծառայությունում նման սողանքի հետ կապված․․․ Այդ բացահայտումն արել է Միհրան Պողոսյանը, որը հետախուզման մեջ է, և դրանով հանդերձ՝ տեսանյութեր է տարածում․ «Իրենք տարածում են նաև կադրեր, թե ինչպես են լավ հարաբերություններ ստեղծվում՝ «տանիք» է կոչվում, ՌԴ ինչ-որ պաշտոնյաների հետ կնունքի, ծնունդի են մասնակցում։ Հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում։ Այդ հետախուզվողները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում են, դարձել են ՌԴ քաղաքացիներԻնչպե՞ս են այդ մարդիկ հատել սահմանն ու հասել այդտեղ։ Ձեր գործընկերոջ հետ քննարկե՞լ եք այդ հարցը, թե ոչ:»։

Վահե Ղազարյանն ի պատասխան նշեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ դրական ցուցանիշներ կան․ «Դա և՛ գոհացնող է, և՛ մտահոգիչ։ Մտահոգիչ է, որովհետև շատ կան թմրամիջոցներ, ուստի հայտնաբերումը շատ է»։

Ղազարյանի խոսքով՝  համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատանքները բավականին դրական արդյունքներ են արձանագրել․ «Ներկա պահին քննչական կոմիտեում նախաձեռնված է քրեական վարույթ։ Տելեգրամ ալիքն այսօր ամենադժվար ու խնդրահարույցն է։ Դրա հետ կապված լուրջ աշխատանքներ կան արված։ Առաջիկայում կլսեք, մոտ 250 անձ է ներգրավված գործընթացում»։

Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվող անձանց, Ղազարյանը նշեց, որ նախաքննությունից ելնելով՝ շատ բան չի կարող հրապարակել։
«Բայց այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ տարվում են։ Երկու օր առաջ մեր հյուրն էր ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալը, այդ հարցի շուրջ բավականին երկար զրույց ենք ունեցել և դրական արդյունքների մասին մոտ ժամանակներս կիրազեկենք»։

«Ես կարծում եմ՝ մեր երկիրը լքած մեր «զավակները» կվերադառնան հայրենիք և իրենց պարտքը կհամարեն նախաքննական մարմնի հետ արդյունավետ աշխատելու արդյունքում կլուծվեն այն խնդիրները, որոնց պատճառով իրենք լքել են հայրենիքը՝ տարբեր կապեր օգտագործելով։ Այդ բոլոր կապերը պետք է ոչնչացվեն , որովհետև Հայաստանը նման կապերով առաջնորդվելու որևէ ռեսուրս չունի և ուժային բլոկը պետք է այդ խնդիրը օր առաջ լուծի»,- նշեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։