«Եթե բերել ու կասկածում էին, որ կբռնվեն, ինչո՞ւ էին հանձնում, այնպես կանեին, որ չհայտնաբերվեր»․ Երեմ Սարգսյանը՝ 1 տոննա կոկաինի մասին

Լուրեր

11.12.2024 | 16:24
Կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
11.12.2024 | 16:12
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ
11.12.2024 | 16:03
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
11.12.2024 | 15:55
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը․ ԿԸՀ
11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
Բոլորը

«Ընկերությունը բանան է պատվիրել, և պահեստում դատարկելիս պարզվել է, որ դրա մեջ այլ պարունակություն կա։ Բոլորի համար զարմանալի է, թե ինչպե՞ս կարող է նման բան լինել, բայց երբ գործի բոլոր հանգամաքները բացահայտվի, կտեսնենք, որ այո, իրականում այդպես է եղել»,- Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում հայտնաբերված շուրջ 1 տոննա կոկաինի դեպքին, ասաց «Մրգենի» ՍՊ ընկերության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ կասկածելի զանգվածը հայտնաբերելուց հետո ԱԱԾ-ին ամենաբարձր մակարդակով տեղյակ է պահվել տեղի ունեցածի մասին, որպեսզի իրավապահները գան, ստուգեն կասկածելի զանգվածը, և եթե այն իսկապես թմրամիջոց է, տանեն։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Իտալիայի իրավապահները բանանի բեռի մեջ շուրջ 3 տոննա կոկաին են հայտնաբերել, որը, ըստ այս պահին հայտնի տվյալների, նախատեսվում էր Վրաստանով տեղափոխել Հայաստան։

Հաջորդ օրը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Ի լրումն այս հայտարարության երեկ՝ մայիսի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Այս հաղորդագրությանն արդեն հաջորդել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հայտարարությունն այն մասին, որ, տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ է եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Մասնավորապես, զանգահարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն է ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է իրեն։

«Հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել եմ նրան, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իմ մտերիմի ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ՝ ակնկալվող բանանի փոխարեն, հայտանաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։ Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրենը՝ փաստաբանական խմբի հետ միասին, ԱԱԾ շենքի դիմաց է և ցանկանում է հաղորդում տալ»,- հայտարարության մեջ։

Երեմ Սարգսյանի պնդմամբ՝ ենթադրյալ թմրամիջոցը հայտնաբերելուց հետո օրինական վարքագիծ դրսևորած անձինք, փաստացի, հետապնդվում են։ Պաշտպանը բարձրաձայնեց այն մասին, որ ենթադրյալ թմրամիջոցի մասին ահազանգած տնտեսվարողը խնդրել է անվտանգության միջոցներ կիրառել և չհայտնեն ընկերության և ընկերությանն առնչություն ունեցող անձանց անունները, որովհետև ոչ ոք չգիտի՝ ինչ հետևանք կարող է դա ունենալ, սակայն ԱԱԾ-ն, փաստորեն անուններ է հրապարակել։

«Լուրջ խնդիր է, թե այժմ նրանց անվտանգության հարցն ինչպե՞ս է ապահավվելու պետական մարմինների կողմից»,- ասաց Երեմ Սարգսյանը։ Ըստ պաշտպանի՝ նման քանակի թմրանյութ բերող անձն այն չի տանում և ինքնակամ հանձնում։

«Դուք ուզում եք ասել որ Հայաստանում ինչ-որ ընկերություն կարո՞ղ էր նման քանակի թմրանյութ բերել։ Ոչ մի տրամաբանություն չկա, որ որևէ մեկը նման ռիսկի գնա, նման քանակության թմրանյութ բերի, հասցնի Հայաստան, ոչ ոք չիմանա, իսկ ինքը տանի ու ներկայացնի Ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ գուցե, արդեն տեղյակ լինելով Իտալիայում կոկաինի խոշոր խմբաքանակի հայտնաբերման մասին, հասկացել են, որ այստեղ հասած թմրամիջոցը ևս շուտով կհայտնաբերվի ու որոշել նման սցենարով շարժվել, Սարգսյանը պատասխանեց, որ ԱԱԾ-ին ահազանգը տրվել է մինչև Իտալիայում խոշոր քանակի թմրամիջոցի հայտնաբերման մասին հայտնի դառնալը։

«Եթե մի մասը հայտնաբերվել էր Իտալիայում, իսկ մյուս մասը բարեհաջող բերել էին, բայց կասկած կար, որ կբնռնվեին, ինչո՞ւ էին հանձնում․ այնպես կանեին, որ չհայտնաբերվեր»,- ասաց Սարգսյանը։ Մեր հարցին՝ 1 տոննա թմրամիջոցը թաքցնելը կամ ոչնչացնելը հե՞շտ է, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ եթե 1 տոննա թմրամիջոցը տարբեր երկրներով Հայաստան հասցնել ստացվել է, իսկ թաքցնել կամ ոչնչացնել հնարավոր չէ՞։
Պաշտպանն ընդունում է, որ թմրամիջոցի չափաքանակը բավականին մեծ է, և հանգամանքները՝ տարօրինակ, բայց պնդում է, որ թմրամիջոցը հայտնաբերած անձինք օրինապահ վարքագիծ են դրսևորել։
«Եթե որևէ մեկը փորձի հակառակը պնդել, նախ պետք է հիմանվորի, թե ինչո՞ւ էին հանձնում»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Վերջինիս խոսքով՝ հստակ ապացույցներ կան, որ իրականում ընկերությունը որի պահեստում հայտնբերվել է թմրամիջոցը, հայտնվել է շատ վատ իրավիճակում, բարդ է ապացուցելը, որ այդ ընկերությունը կապ չունի դեպքի հետ, բայց, ըստ Սարգսյանի՝ կոնկրետ ապացույցներ և փաստեր կան այն մասին, որ ընկերության ներկայացուցիչները չեն իմացել բանանի խմբաքանակում թմրանյութի առկայության մասին։

Մեր հարցերին, թե ինչպե՞ս կարող էր 1 տոննա թմրամիջոցն առանց երաշխիքներ ունենալու, պատահական ընկերության բանանի բեռի մեջ ուղարկվել, Սարգսյանը պատասխանեց՝ հարց է՝ պիտի հայտնվեր թե՞ ոչ։

«Նախ, սկսենք նրանից, որ ընկերությունը որևէ առնչություն չունի այդ թմրանյութի հետ, հետևաբար ինքը չի եղել ներմուծողը, և այդ ուղղությամբ, բնականաբար, որևէ գործողություն չի կատարել: Մեր համոզմունքն այն է, և կան դա հաստատող ապացույցներ, որ սա ինչ-որ մեխանիզմների արդյունքում գալիս ու հասնում էր որևէ երկիր, այնտեղ թմրանյութը հանվում էր, և բանանն առանց թմրանյութի ուղարկվում էր Հայաստան, բայց այս կոնտեյների հետ կապված ինչ-որ սխալմունք է եղել, և չեն կարողացել հանել, և ապրանքն ուղղակի հասել է Հայաստան»,- ասաց Սարգսյանը։

Պաշտպանը նաև հայտնեց, որ Միհրան Պողոսյանը այս գործի շրջանակներում կարգավիճակ չունի և վստահ հայտարարեց, որ չի էլ կարող ունենալ։
Նշենք, որ Միհրան Պողոսյանը 2019 թվականից հետախուզման մեջ է, բայց իր պնդմամբ, փաստորեն, կապ է հաստատել ԱԱԾ տնօրենի հետ։ Երեմ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ԱԱԾ տնօրենը բացառապես թմրանյութի, թե՞ նաև Պողոսյանի գտնվելու վայրի և ներկայանալու վերաբերյալ է զրույց ունեցել Պողոսյանի հետ, ինչին ի պատասխան Երեմ Սարգսյանն ասաց, որ չի կարող բացահայտել զրույցի մասին ավելին, քան արդեն հրապարակվել է։

Արաքս Մամուլյան