Փաշինյան-Ալիև բանավեճ՝ ԵՏՄ նիստին․ Վարդան Ղուկասյանին կալանավորելու որոշում է ընդունվել․ Լուրեր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը
  • Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև բանավեճ է եղել ԵՏՄ անդամ պետությունների նիստի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ չնայած ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտուն, Ադրբեջանը ապօրինի փակել է Լաչինի միջանցքը և անօրինական անցակետ է տեղադրել այնտեղ։ Ալիևն էլ հակադարձել է, որ Հայաստանը Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։ Փաշինյանը նաև պնդել է, որ Զանգեզուրի դեպքում չկիրառվի միջանցք տերմինը, քանի որ դրանով Ադրբեջանը տարածքային հավակնություն է ներկայացնում Հայաստանին։ Ալիևն էլ ասել է, թե Ադրբեջանը տարածքային հավակնություն չունի Հայաստանի նկատմամբ, և միջանցք բառը չի օգտագործում այդ իմաստով։ Նիստը վարող Վլադիմիր Պուտինը ընդմիջել է բանավեճը՝ նշելով, որ այդ հարցերը կքննարկեն եռակողմ հանդիպմանը։
  • Միջազգային ճգնաժամային խումբը (Internationa Crisis Group) նոր զեկույց է ներկայացրել որի համաձայն՝ Ֆրանսիան դիտարկում է Լաչինում ադրբեջանականկան անցակետի տեղադրման խնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցը: ԱՄՆ պաշտոնյաները Crisis Group-ին ասել են, որ եթե հարաբերություններն է՛լ ավելի վատանան, Վաշինգտոնը պատրաստ է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Բաքվի նկատմամբ․ եթե արյունահեղությունը գերազանցի մինչև օրս եղած մարտերի մակարդակը, ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել ու վիզայի արգելքներ սահմանել։
  • Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի, ինչպես նաև` երկու այլ անձանց վերաբերող շորթման քրեական գործով Ղուկասյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Միջոցներ են ձեռնարկվում Ինտերպոլի միջոցով Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու և ԱՄՆ-ից Հայաստան արտահանձնելու նպատակով։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։