Լրացուցիչ փորձաքննություն կանցկացվի․ զարգացումներ 15 զինվորի կյանք խլած Ազատի հրդեհի գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
25.06.2026 | 20:31
Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
25.06.2026 | 20:25
Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:13
Ընտրական ցենզ սահմանելու փոփոխություններն օրինական ու սահմանադրական չեն․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:01
Եթե ՍԴ-ն մերժի մեր հայցը, ԲՀԿ-ն հակասահմանադրական քայլերի չի գնա, կգործենք միայն օրենքի շրջանակում. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ալեն Սիմոնյանը հեռացավ առանց հարցերի պատասխանելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ինչո՞ւ է ՔՊ-ն ուզում ընտրական ցենզ սահմանել արտահերթ նիստում․ պարզաբանում է Հասմիկ Հակոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:40
ԵԽԽՎ-ն Վրաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ քննադատական բանաձև է ընդունել
25.06.2026 | 19:29
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:18
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:13
ՔՊ նիստն ավարտվեց, ինչ որոշում է կայացվել. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարույթն իրականացնող մարմինը բավարարել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի միջնորդությունը․ դիակների լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն կանցկացվի։ Ծնողներն ու Նորիկյանն ի սկզբանե արժանահավատ չէին համարել փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ տղաների մահը վրա է հասել շմոլ գազից ու այրվածքային շոկից, ընդ որում՝ նշվել է, որ ջերմային այրվածքներն առաջացել  են կենդանության օրոք՝ բոցի ներգործության հետևանքով։

«Մասնավորապես, տուժող կողմին հետաքրքրում է, թե շմոլ գազի արտանետումից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել: Եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով»,- պարզաբանում է Նորիկյանը։

Ըստ նրա՝ կարևոր հարցադրումներից է այն՝ արդյո՞ք հնարավոր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելն այլ նյութով են թունավորված եղել, ինչի հետևանքով էլ կորցրել են գիտակցութունը։ Եվս մեկ կարևոր հարցադրում՝ զինծառայողները միաժամանա՞կ են ստացել այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են ժամանակային առումով, եթե այո, ապա զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազո՞վ, թե՞ ստացել են այրվածքային շոկ։

Հրդեհի հետևանքով մահացած Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանն ասում է՝ եթե այս փորձաքննության արդյունքներն առաջինից չտարբերվեն և չբավարարեն իրենց, ապա արտերկրում փորձաքննություն կանեն։ Այս հարցը բարձրացրել են նաև շուրջ մեկ ամիս առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Նորիկյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանին թմրաբանական փորձաքննության ենթարկելու մասով, սպասում են պատասխանին։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ զոհված զինծառայողների մարմնում թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել, արյան մեջ չեն եղել նաև ալկոհոլի պարունակության շեղումներ։ Սակայն թմրանյութ հայտնաբերվել է ողջ մնացած զինվորներից մեկի օրգանիզմում։ Հայտնի չէ, թե որ զինվորի մասին է խոսքը։

Արման Բարսեղյանի խոսքով՝ հանդիպում են պահանջել Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանի հետ, որը ողբերգական դեպքի հաջորդ օրը հայտարարել էր, որ 15 զինծառայողից 14-ի դիերը հայտնաբերել են մահճակալների վրա։ Գնդապետ Սարոյանի հայտարարությունից երկու շաբաթ անց զինդատախազ Արշակ Մարտիրոսյանը, որը Սարոյանի հայտարարության ժամանակ նրա կողքին էր, հերքել էր Սարոյանին՝ ասելով, թե 15 զինծառայողից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մեկ զինծառայողի դին՝ նախասրահում, այսինքն՝ ննջարանի մուտքի դիմաց, ինչը նշանակում է, որ ննջարանի դուռը փակ չի եղել։ Ինքը՝ Սարոյանը, ևս հերքել էր սեփական հայտարարությունը։ Ծնողներն ուզում են հարցնել Սարոյանին՝ ի՞նչ հիմքով է, իրենց խոսքով, նման անլուրջ հայտարարություն արել այն դեպքում, երբ ինքն անձամբ դեպքի վայրում չի եղել։

Ողբերգական հրդեհից 4 ամիս անց դեռ չկան «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական, նյութագիտական, դատաապրանքագիտական» համալիր փորձաքննության եզրակացությունները։ Փորձաքննությունն իրականացնում է ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոն։

«Մեր կողմից համապատասխան միջնորդություն ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին՝ տուժողներին ևս մասնակից դարձնել այդ փորձաքննությանը, որը նույնպես բավարարվել է»,- նշում է Նորայր Նորիկյանը։

Այս փորձաքննությունների պատասխանները, ըստ Նորիկյանի, կարող են լույս սփռել քրեական վարույթի վրա։ Վարչապետին ուղղված գրավոր հացերի պատասխանները ստանալու համար ծնողները նրա հետ կրկին կհանդիպեն մեկ ամսից։ Ի դեպ, ապրիլի 27-ին ծնողների հետ հանդիպումը կայացել էր՝ պայմանով, որ Նորիկյանը պիտի ներկա չլիներ դրան։

Հրդեհի գործով 5 մեղադրյալ կա, 3-ը, այդ թվում՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, կալանավորված են, 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Քննչական կոմիտեից ասում են՝ հրապարակման ենթակա այլ տեղելություն դեռևս չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան