Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան

Լուրեր

15.04.2024 | 23:33
Թուրք և իսրայելցի առևտրականներն ուղիներ են փնտրում Անկարայի՝ Թել Ավիվի դեմ սահմանափակումները շրջանցելու համար
15.04.2024 | 23:30
Վրաստանը թույլ չի տա վերախորհրդայնացում. Զուրաբիշվիլի
15.04.2024 | 23:17
Ադրբեջանի ընդդիմությունը ապրիլի 21-ին հանրահավաք կանցկացնի
15.04.2024 | 23:17
Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանի մոտ. կան բերման ենթարկվածներ
15.04.2024 | 23:00
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ամփոփում. 3 նախագիծ երաշխավորվել է միջազգային EUCYS փառատոնին
15.04.2024 | 22:48
Թուրքիայի ԿԲ-ն 2023թ-ին 25 մլրդ դոլարից ավելի վնաս է կրել
15.04.2024 | 22:32
Ադրբեջանն ու Հորդանանը պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
15.04.2024 | 22:17
Tesla-ն կկրճատի աշխատակիցների ավելի քան 10%-ին
15.04.2024 | 21:48
Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար
15.04.2024 | 21:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.04.2024 | 21:17
Եթե վախենում եք՝ ռուսները ՀՀ-ին կպատժեն ՀԱՊԿ-ը, ԵՏՄ-ն լքելու դեպքում, ինչո՞ւ է երկիրը քննարկում Փաշինյանի այցը Պուտինի երդմանը․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2024 | 20:56
Խոզաբույծները պնդում են՝ Ռուսաստանից հիվանդ խոզեր են ներմուծվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2024 | 20:44
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության. ՄԻՊ-ը՝ Վեսա Հակկինենին
15.04.2024 | 20:30
42 մլրդ դրամի հավելյալ ծախս և 2515 նոր աշխատող․ պետական ապարատի կրճատման Փաշինյանի խոստումն ու իրականությունը․ ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
15.04.2024 | 20:15
Գազային օգնությունը պետք է անխափան մատակարարվի․ ԱՄՆ
Բոլորը

Ադրբեջանի համագործակցությունը ԵՏՄ անդամ երկրների հետ, բացառությամբ՝ Հայաստանի, հաջողությամբ զարգանում է արդեն 30 տարի։ Այս մասին մայիսի 25-ին Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ առաջին անգամ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ ավելի ուշ ռուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Նա նաև նշել է, որ կան Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություններ։

«Հնարավորություն կա խաղաղության համաձայնության հասնելու՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ի դեպ, Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերձորի շրջանում միջազգային օդանավակայան է կառուցվում, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին։

Բացի այդ, Ալիևը շարունակել է խոսել գոյություն չունեցող և միջազգային որևէ փաստաթղթում չամրագրված «Զանգեզուրի միջանցքից»։

««Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլեւ կդառնա միջազգային երկաթուղային երթուղիների մաս»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան