Վաշինգտոնը պատրաստ է Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել և վիզայի արգելքներ սահմանել․ Crisis Group-ի զեկույցը

Լուրեր

25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
Բոլորը

Միջազգային ճգնաժամային խումբը (Internationa Crisis Group) նոր զեկույց է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված նոր ճգնաժամային իրավիճակի մասին՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ։

Նշվում է, որ անցակետը փոխում է ստատուս քվոն, ըստ որի՝ ռուսական խաղաղապահ ուժերը կարգավորում էին երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Այս պայմանավորվածությունը համահունչ էր 2020 թվականին Բաքվի, Երևանի և Մոսկվայի կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարությանը, որում ասվում էր, որ ռուս խաղաղապահները տեղակայվելու են այդ ճանապարհի երկայնքով՝ այն վերահսկելու համար:

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը երկար ժամանակ ձգտել է ավելի մեծ վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհի նկատմամբ: Տարիներ շարունակ ակնարկելով, որ նման քայլ է սպասվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարյան ելույթում հայտարարել էր, որ մտադիր է հետևել դրան: Ի պատասխան՝ Ռուսաստանն ու Հայաստանը հստակ հայտարարեցին իրենց հակադրությունը։ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններն էլ Ստեփանակերտում զգուշացրել են, որ նման քայլն ապակայունացնելու է իրավիճակը տեղում։

Նշվում է, որ Հայաստանը մերժել է նաև Ադրբեջանի փետրվարյան առաջարկը, որով և՛ Երևանը, և՛ Բաքուն պետք է սահմանային հսկողության կետեր ստեղծեին Լաչինի միջանցքի մուտքի մոտ, յուրաքանչյուրը՝ սահմանի իր կողմից: Երևանն այդ առաջարկը դիտարկել է որպես ճանապարհի նկատմամբ իր վերահսկողությունն օրինականացնելու և դրանով իսկ 2020 թվականի հրադադարի համաձայնությունը խախտելու՝ ադրբեջանական ջանքերի մաս:

Միջին աստիճանի ադրբեջանցի մի պաշտոնյա Crisis Group-ի հետ զրույցում անցակետի տեղադրումը բնութագրել է որպես «ինքնիշխանության վերականգնում»: Մեկ այլ ադրբեջանցի պաշտոնյա Crisis Group-ին ասել է, որ Բաքուն կօգտագործի նոր անցակետը Լեռնային Ղարաբաղը «դիտարկելու, վերահսկելու և ազդեցության համար»:

Զեկույցում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը մտավախություն ունեն, որ Ադրբեջանը կստիպի իրենց՝ 120,000 մարդու լքել տարածաշրջանը: Նրանք անհանգստանում են, որ անցակետի պարտադրումը կարող է լինել էթնիկ զտումների նախադրյալը:

ԱՄՆ-ը և Ֆրանսիան քննադատել են Բաքվին անցակետի տեղադրման համար։ ԱՄՆ-ն ասել է, որ անցակետը «խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը»: Նման դիրքորոշում ունի նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ զգուշացնելով, որ անցակետը «վտանգում է բանակցային գործընթացը»։ Փարիզը նաև կոչ է արել Բաքվին ձեռնարկել Միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված ժամանակավոր միջոցները։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան անցակետի տեղադրումից օրեր անց նախապես ծրագրված այցով եղել է Ադրբեջանում և Հայաստանում՝ այդ հարցը քննարկելով երկու երկրների ղեկավարության հետ։ Դիվանագետն ասել է, որ Ֆրանսիան դիտարկում է նաև անցակետի խնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցը:

ԱՄՆ պաշտոնյաները Crisis Group-ին ասել են, որ եթե հարաբերություններն է՛լ ավելի վատանան, Վաշինգտոնը պատրաստ է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Բաքվի նկատմամբ․ եթե արյունահեղությունը գերազանցի մինչև օրս եղած մարտերի մակարդակը, ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել ու վիզայի արգելքներ սահմանել։

Զեկույցում նշվում է նաև ԵՄ-ի մտահոգության մասին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ադրբեջանի գործողությունները որակել էր որպես «լարվածությունը նվազեցնելու՝ ԵՄ կոչին հակասող»։

Իսկ ՌԴ-ն լռում է Լաչինի միջանցքի մասով։ Մոսկվան զգուշորեն ձևակերպված հայտարարության մեջ մտահոգություն է հայտնել անցակետի վերաբերյալ, որը, ըստ նրա, 2020 թվականի հրադադարի համաձայնության խախտում է։ Ռուս պաշտոնյաներն ասում են, որ իրենք կպաշտպանեն Հայաստանը՝ համաձայն Մոսկվայի պայմանագրային պարտավորությունների, սակայն նշում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցում իրենց պարտականությունները նվազագույնն են և հիմնված են միայն 2020 թվականի հայտարարության վրա։

Էմմա Չոբանյան