Փաշինյան-Պուտին-Ալիև մոսկովյան հանդիպմանը կարող է երկու փաստաթուղթ ընդունվել․ Կոմերսանտ

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Կոմերսանտն այսօր Մոսկվայում կայանալիք Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը նվիրված անդրադարձում նշում է, որ հնարավոր է փաստաթղթերի ստորագրում։

Մասնավորապես, ասվում է, որ մայիսի 23-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի նիստը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի, Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Մոսկովյան բանակցությունների վերջնական ակորդը, ըստ պարբերականի, պետք է լինի եռակողմ գագաթնաժողովը, որին մասնակցելու են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը։

Լրատվամիջոցը նշում է, որ Մոսկվան հույս ունի, որ գագաթնաժողովի արդյունքներով պետք է առնվազն երկու փաստաթուղթ ընդունվի, որոնց համաձայնեցման գործընթացը տևել է մայիսի 24-ի ամբողջ օրը։ Մեկը պատրաստել են փոխվարչապետերը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասով, մյուսը Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը կլինի, որը համաձայնեցվել է երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից։

Հավելենք, որ ավելի վաղ Փաշինյանը չէր բացառել, որ հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ կարող է փաստաթուղթ ընդունվել։

Էմմա Չոբանյան