ԵՏՄ շրջանակներում գոյություն ունի ՌԴ-Բելառուս միութենական պետություն և ՀՀ, Ղազախստան ու Ղրղզստան գործակցություն․ Տոկաև

Լուրեր

24.04.2024 | 17:48
Պահանջն ու մեղադրանքները դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարքի ապրիլքսանչորսյան ուղերձը
24.04.2024 | 17:36
Չգիտենք՝ արդյո՞ք դա սահմանազատում է, թե ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 17:25
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 17:11
Անհամաչափ ուժի կիրառում, լրագրողների հանդեպ ճնշումներ, ակտիվիստների հետապնդում․ Amnesty International-ի զեկույցը ՀՀ-ի մասին
24.04.2024 | 16:57
Մեծ Եղեռն միշտ էլ ասվել է. Մարուքյանը` Փաշինյանի ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 16:46
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
24.04.2024 | 16:33
Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Մանսուրյանը՝ Էրդողանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 16:26
Երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ ի զորակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների
24.04.2024 | 16:12
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
24.04.2024 | 16:00
Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների կապակցությամբ
24.04.2024 | 15:51
ՀՀ-ում օտարերկրյա դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2024 | 15:42
«Մոռացված հայրենիք»․ վավերագրական ֆիլմ՝ Արցախից արմատախիլ արված փախստականների մասին
24.04.2024 | 15:27
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության և բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի ԱԳ Նախարար
24.04.2024 | 15:21
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ․ ՓԾ
24.04.2024 | 15:05
Մատվիենկոն Ալեն Սիմոնյանից «պատասխան» է պահանջում, Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ելույթ ունենալով Մոսկվայում կայացած ֆորումի ժամանակ, հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում գոյություն ունի միութենական պետություն՝ Ռուսաստանը և Բելառուսը և կա նաև «ինտեգրման մեկ այլ մակարդակ», որը ներկայացնում են Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը, փոխանցում է Meduza-ն։

«ԵՏՄ-ում մենք ունենք միութենական պետություն, այսինքն՝ համաշխարհային քաղաքական պատմության մեջ եզակի նախադեպ է ստեղծվել, կամ մի երևույթ, ինչպես կուզեք՝ «երկու երկիր՝ մեկ պետություն» բանաձևով պետության ստեղծում. միասնական քաղաքական, իրավական, ռազմական, տնտեսական, դրամավարկային, մշակութային, հումանիտար տարածք», – ասել է Տոկաևը Մոսկվայում Եվրասիական տնտեսական ֆորումի հանդիպման ժամանակ:

Միևնույն ժամանակ, վերջինս նշել է, որ ԵՏՄ-ն ունի նաև ինտեգրման մեկ այլ մակարդակ՝ ի դեմս Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի։
«Մենք պետք է գործ ունենանք այս իրականության հետ։ Ինչպես ենք աշխատելու այս պայմաններում, կոնցեպտուալ հարց է։ Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այս խնդիրը»,- եզրափակել է Ղազախստանի նախագահը։